• Latest news

Արհեստական ինտելեկտը կարող է գնահատել դեղերի համակցման անվտանգությունը

14 հուլիսի, 2018  10:41

Stanford University-ի գիտնականներն արհեստական ինտելեկտի հիմքի վրա մշակել են ծրագիր, որը կարող է կանխատեսել երկու դեղամիջոցների համակցման կողմնակի ազդեցությունները։ Ծրագիրն անվանել են Դեկագոն (Decagon)։

Հեղինակների խոսքով՝ Դեկագոնի օգնությամբ բժիշկներն ավելի հեշտությամբ կընտրեն ճիշտ դեղերի համակցություն ծանր հիվանդությունների բուժման համար։ Հետագայում մասնագետները ծրագրում են կատարելագործել ծրագիրը, որպեսզի այն ավելի արդյունավետ աշխատի։

Հետազոտողները որոշել են, թե ինչպես են մեր օրգանիզմում ավելի քան 19 000 սպիտակուցներ փոխգործակցում միմյանց հետ, ինչպես նաեւ թե տարբեր դեղամիջոցներ ինչպես են ազդում այդ սպիտակուցների վրա։ Ապա մասնագետները մշակել են կողմնակի ազդեցությունների ի հայտ գալու օրինաչափությունը որոշելու միջոց՝ օգտագործելով մեքենայական ուսուցման մեթոդը։ Այնուհետեւ հետազոտողները գնահատել են կանխատեսման ճշգրտությունը։

Մասնագետները վերլուծել են բժշկական գրականությունը եւ ծրագրի կողմից կողմնակի ազդեցության 10 կանխատեսումներից 5-ը հաստատվել է։ Օրինակ, համակարգը հայտնաբերել է, որ խոլեստերինը նվազեցնող ատերվաստատինի եւ ամլոպիդինի (սրտային հիվանդություններով տառապողների համար դեղամիջոց) համակցությունը կարող է բերել մկանների բորբոքման։ Եվ իսկապես, 2017 թվականին այդպիսի կողմնակի ազդեցություն արձանագրվել է։ Միջինում ամեն դեղամիջոց ունեցել է 159 կողմնակի ազդեցություն։ Ամենատարածվածը եղել է սրտխառնոցը, փսխումը, գլխացավը, փորլուծությունը եւ մաշկաբորբը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է