• Latest news

Արեւի լույսի պակասը կարող է ազդել ՕԿԽ զարգացման հավանականության վրա․ հետազոտություն

14 հուլիսի, 2018  12:05

Մարդիկ, որոնք ապրում են հյուսիսային լայնություններում ու արեւի քիչ լույս են տեսնում, շատ ավելի հաճախ են տառապում օբսեսիվ – կոմպուլսիվ խանգարումից, քան նրանք, ովքեր հասարակածին մոտ են ապրում։ Նման եզրակացության են հանգել Binghamton University և State University of New York համալսարանների գիտնականներն իրենց նոր հետազոտության ընթացքում։

Նրանց խոսքով՝ կարճատև լուսային օրը բացասաբար է ազդում ՕԿԽ –ի հակում ունեցող մարդկանց կենսաբանական ժամացույցի վրա։

ՕԿԽ ունեցող հիվանդների մոտ հաճախ են առաջանում կպչուն մտքեր, որոնց հաղթահարելուն օգնում են որոշակի ծիսակարգային գործողությունները։ Հիվանդները ստիպված են լինում մշտապես կրկնել այդ գործողությունները, ինչը նրանց հնարավորություն է տալիս լիցքաթափվել ու հանգստանալ։ Այդ ամենը, սակայն, բացասաբար է ազդոմ ՕԿԽ ունեցող հիվանդների կյանքի որակի վրա, խանգարում նրանց քնել ու հագենալ քնից։

Ուշ արթնանալու պատճառով ՕԿԽ –ով հիվանդները, որոնք ապրում են հյուսիսային տարածաշրջաններում, արեւի լույս գրեթե չեն տեսնում ։ Սա էլ իր հերթին է անդրադառնում նրանց ցիրկադային ռիթմերի վրա, վատացնելով իրավիճակը, ՕԿԽ ախտանշաններն էլ նման դեպքերում ավելի վառ արտահայտված են դառնում։ 

Սակայն մասնագետները նշում են, որ լուսային օրվա երկարությունից բացի ՕԿԽ տարածման վրա կարող են ազդել նաեւ այլ գործոններ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է