• Latest news

Գիտնականները գտել են 40 գեն, որոնք պատասխանատու են ագրեսիվ վարքագծի համար

14 հուլիսի, 2018  13:43

University of Barcelona համալսարանի գիտնականները գտել են 40 գեն, որոնք պատասխանատու են մարդկանց ու մկների ագրեսիվ վարքագծի համար։ Բաացառված չէ, որ այդ հետազոտությունը, որը հրապարակված է Molecular Psychiatry ամսագրում, կարող է խթանել ագրեսիայի առաջացումը կանխող նոր դեղամիջոցների ստեղծումը։

Ագրեսիան շատ կենդանիների է բնորոշ։ Այն կարող է որոշակի առավելություններ տալ, օրինակ ռեսուրսներ ու տարածքներ հայթայթելիս, բազմացման համար զուգընկեր ընտրելիս։ Սակայն մարդկանց հասարակության մեջ ավելորդ ագրեսիան կարող է հակասոցիալական վարքագծի հանգեցնել ։

Հետազոտողները պարզել են, որ այդ գեները մասնակցում են նյարդային համակարգի զարգացմանը, ապահովում են միջբջջային կոմունիկացիան ու ազդում են նյարդային բջիջների աշխատանքի վրա։ Հայտաբերված գեներից շատերը կարող են կապակցված լինել երեխաների մոտ ուշադրության դեֆիցիտի համախտանիշի ու հւիպերակտիվության, նաեւ մեծահասակների մոտ դեպրեսիայի հետ ։

Գիտնականները նշում են, որ ագրեսիայի գեները ոչ մի կապ չունեն մյուս հոգեկան խանգարումների, այդ թվում շիզոֆրենիայի ու աուտիզմի հետ։ Բացի դրանից, ագրեսիվ վարքագծի վրա ազդում են ոչ միայն գեները, այլեւ բազմաթիվ արտաքին գործոններ։

Հաջորդ փոլում գիտնականները մտադիր են վերլուծել կուտակված տեղեկությունները, որպեսզի ավելի լավ հասկանան ագրեսիայի մոլեկուլյար մեխանիզմները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է