• Latest news

Հայաստանի մանկապարտեզները նույնպես պետք է ներառական դառնան․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ

16 հուլիսի, 2018  22:35

Հայաստանում կրթական հաստատությունների ներառականության խնդրին վերջին տարիներին սկսել են ավելի շատ ուշադրություն դարձնել։ Սակայն այս ոլորտում դեռ շատ անելիքներ կան։ Մասնավորապես, երկրում պետք է ներառական դառնան ո չ միայն դպրոցներն ու բուհերը, այլև մանկապարտեզները։ NEWS. am Medicine-ի թղթակցի հարցին ի պատասխան նման տեսակետ է հայտնել Հայաստանում ՄԱԿ Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը։

Նրա խոսքով՝ Հայաստանում ներառական դպրոցների քանակն աճում է, ուսուցիչները անցնում են վերապատրաստում, որպեսզի սովորեն ճիշտ աշխատել զարգացման առանձնահատկություններով երեխաների հետ։ Ներառական կրթության հանդեպ մարդկանց վերաբերմունքը նույնպես փոխվում է՝ տարեցտարի ավելի շատ մարդիկ են հասկանում, որ միանգամայն բնական է, երբ զարգացման առանձնահատկություններով երեխաները սովորում են մնացած երեխաների հետ։

Սակայն կրթությունը սկսվում է դեռ մինչև այն պահը, երբ երեխան դպրոց է հաճախում, դրա համար էլ այդքան կարևոր է ներառական դարձնել նաև մանկապարտեզները։ Այս պահի դրությամբ դա այդ ոլորտի ամենալուրջ խնդիրներից մեկն է։

Նշենք, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով զբաղվող ակտիվիստների խոսքով՝ ոչ բոլոր ներառական դպրոցներում են ուսուցիչները կարողանում իսկապես արդյունավետ աշխատել հաշմանդամություն ունեցող այն երեխաների հետ, որոնք ունակ են սովորել։ Օրինակ տեսողական խնդիրներով երեխաների համար նույնիսկ ներառական դպրոցներում չկա ոչ մասնագիտացված գրականություն, ոչ աուդիոգրքեր, ոչ այլ նյութեր։ Ավելին, ոչ բոլոր մանկավարժներն են տիրապետում հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու հմտություններին։

Բացի դրանից բազմաթիվ դպրոցների ու բուհերի շենքերը (բացառությամբ Հայաստանի Ամերիկյան համալսարանի) այնպես են տեղակայված, որ հաշմանդամի սայլակով տեղաշարժվող մարդիկ չեն կարող առանց կողմնակի օգնության մտնել այնտեղ կամ էլ մի հարկից մյուսը տեղաշարժվել։ Չկան նաև հատուկ ուսումնական նյութեր հաշմանդամություն ունեցող ուսանողների համար։ Ըստ երևույթին դա է պատճառը, որ հայկական համալսարաններում այդքան քիչ են հաշմանդամություն ունեցող ուսանողներն ու դասախոսները (0․5 ու 0․7 տոկոս համապատասխանաբար)։

Մեկ այլ մասնագետ վստահեցնում է, որ հաշմանդամ երեխաների հետ շփումը կարող է շատ օգտակար լինել առողջ երեխաների համար, քանի որ նրանք սովորում են լինել հանդուրժող, բարի ու հոգատար։ Այդ բոլոր հատկանիշները նրանց օգտակար կլինեն հասուն կյանքում, երբ նրանք ստիպված կլինեն շփվել տարբեր մարդկանց հետ, այդ թվում հաշմանդամություն ունեցողների։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է