• Latest news

Ալկոհոլից ընդամենը մեկ ամիս խուսափելը բավական է առողջության ամրապնդման համար. մասնագետներ

18 հուլիսի, 2018  19:14

Ալկոհոլից ընդամենը մեկ ամիս խուսափելը կարող է օգնել առողջության ամրապնդմանը, կարգավորել արյան ճնշումը, կազդուրել լյարդը եւ նվազեցնել քաղցկեղի զարգացման հավանականությունը: Ավելին՝ սա արդիական է ոչ միայն ալկոհոլամոլների, այլեւ նրանց համար, ովքեր չափավոր քանակությամբ են խմում: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որն անցկացրել են Royal Free Hospital-ի գիտնականները:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ սպիրտայինից հրաժարվելուց հետո դաշտանադադարում կանանց մոտ ախտանիշներն ավելի քիչ են արտահայտվել:

Գիտնականները հետազոտության շրջանակում կամավորներին խմբերի են բաժանել: Առաջինը մինչեւ հետազոտության մեկնարկը շաբաթական օգտագործել է մինչեւ 14 միավոր սպիրտային (պաշտոնապես խորհուրդ տրվող սահմանը), երկրորդը՝ մոտ 28 միավոր (շաբաթական 3 շիշ գինի), երրորդը՝ 36 միավոր ալկոհոլ (4 շիշ գինի): Հետազոտության սկզբում եւ վերջում գնահատվել է կամավորների առողջական վիճակը (ճնշումը, լյարդի վիճակը, ցիտոկինների մակարդակը, որը վկայում է քաղցկեղի առկայության մասին):

Սպիրտայինից հրաժարվելուց մեկ ամիս հետո բոլոր խմբերում դրական փոփոխություններ են գրանցվել: Շաբաթական մինչեւ 14 միավոր խմող կանանց մոտ լյարդի վիճակը բարելավվել է 14 տոկոսով, ցիտոկինների մակարդակը նվազել է 14 տոկոսով, իսկ սիստոլիկ ճնշումը՝ սնդիկի սյան 6 մմ-ով: Շաբաթական մինչեւ 28 միավոր խմողների խմբում ցիտոկինների մակարդակը նվազել է 36 տոկոսով, արյան ճնշումը՝ սնդիկի սյան 9 մմ-ով, իսկ ահա լյարդի վիճակի ցուցանիշները չեն փոխվել: Կանանց շարքում, որոնք մինչեւ հետազոտության սկիզբը խմել են մոտ 36 միավոր, ցիտոկինները նվազել են 40 տոկոսով, լյարդի վիճակը բարելավվել է 15 տոկոսով, իսկ ճնշումը նվազել է 10 մմ-ով:

Ընդհանուր առմամբ, սպիրտայինից խուսափելու շնորհիվ կամավորներն ավելի լավ տեսք են ունեցել, լավ են քնել, նիհարել են, բացի այդ՝ ուշադրությունն ավելի հեշտ են կենտրոնացրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել