• Latest news

Հայտնի է՝ ինչ չարաշահումներ են հայտնաբերվել Գյումրիի ծննդատանը. հարուցվել է քրգործ

19 հուլիսի, 2018  15:38

Գյումրիի ծննդատանը տեղի ունեցած չարաշահումների փաստի առթիվ քրեական գործ հարուցվեց:

NEWS.am-ի տեղեկություններով, դեռ շաբաթներ առաջ ծննդատանն իրականացվել էր աուդիտ, որի աուդիտի հաշվետվությունում կային ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ: Շիրակի դատախազությունը փաստի առթիվ քրեական գործ է հարուցել Քրեական  օրենսգրքի  179-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Մեր այս տեղեկությունը հաստատեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Նրանց փոխանցմամբ, նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ 2017թ. վերջին օրերին Գյումրու ծննդատան պաշտոնատար անձինք ընկերության միջոցներով ձեռք են բերել ավտոպահեստամասեր, ինչպես նաեւ էլեկտրոնային կոդային հավաքմամբ դռան փականք, տեսախցիկներ եւ թվային տեսագրման սարքեր, այնուհետեւ, ձեռնարկել ծննդատանը վերջիններիս մոնտաժման աշխատանքները՝ որոնց համար դուրս են գրվել այդ ապրանքների եւ մատուցված ծառայությունների շուկայական արժեքն զգալիորեն գերազանցող դրամական միջոցներ: Դրա հետեւանքով պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնվել է «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ տնօրենի վստահությանը հանձնված՝ ընկերության զգալի չափերի գումարը:

Քրեական գործը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի ծննդատանը չարաշահումներ էին հայտնաբերվել: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը Գյումրիի ծննդատանը կատարված ֆինանսական աուդիտի հաշվետվությունը, որտեղ մի շարք չարաշահումներ են հայտնաբերվել, ուղարկել էր մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին: 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել