• Latest news

Ինչո՞ւ է Ալցհեյմերի հիվանդությունն ավելի տարածված կանանց շրջանում

26 հուլիսի, 2018  22:13

Կանայք տղամարդկանց համեմատ ավելի հաճախ են բախվում դեմենցիայի,  որի տեսակներից մեկը Ալցհեյմերի հիվանդությունն է։ Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի հարցերով ասոցիացիայի միջազգային համաժողովի ժամանակ, որն անցկացվում է հուլիսի 22-ից 26-ը Չիկագոյում, գիտնականները ներկայացրել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառների մասին իրենց հետազոտության արդյունքները, փորձելով հասկանալ, թե ինչու է այդ հիվանդությունն ավելի հաճախ կանանց ախտահարում, քան տղամարդկանց։

Հետազոտողները պնդում են, որ այդ հանելուկի բանալին կարող է լինել կանանց էստրոգեն հորմոնը։

University of Illinois  համալսարանի հոգեբանության ու հոգեբուժության պրոֆեսոր Պոլին Մակին նշել է, որ տարիքը միշտ էլ համարվել է Ալցհեյմերի հիվանդության հիմնական վճռորոշ գործոնը, ու երկար ժամանակ համարվել է, որ կանանց մոտ այդ հիվանդության հավանականություն ավելի բարձր է միայն որովհետև նրանք տղամարդկանցից ավելի երկար են ապրում։ Սակայն ոչ ոք ուշադրություն չէր դարձրել այն փոփոխություններին, որոնք կյանքի ընթացքում տեղի են ունենում կանանց ուղեղում։

Համաժողովին ներկայացված լայնածավալ հետազոտության մեջ, որը իրականացրել էր Kaiser Permanente-ն՝ Պաոլա Գիլսանցի գլխավորությամբ, դիտարկվել են առաջին դաշտանի, դաշտանադադարի տարիքը, ծննդաբերությունները, վիժումները, կանացի հորմոններն ու դեմենցիայի հետ դրանց կապերը։ Նաև տվյալներ են հավաքվել ինսուլտի, դիաբետի,բարձր ճնշման, սրտի հիվանդությունների մասին։ Ուսումնասիրվել է գրեթե 15 000 կանանց տվյալներ՝ 1964-1973 թթ, իսկ հետո նաև՝ 1996-2017 թթ․ ժամանակահատվածներում։

Հայտնաբերվել է կապ ծննդաբերությունների քանակի ու դեմենցիայի միջև՝ այն կանանց մոտ, որոնք ծննդաբերել են երեք և ավելին անգամ, դեմենցիայի զարգացման հավանականությունը 12 տոկոսով ցածր էր այն կանանց համեմատ, որոնք ընդամենը մեկ անգամ են ծննդաբերել։ Հետաքրքիր է, որ անհաջող հղիությունը նույնպես ավելացնում է մտավոր ունակությունների նվազման հավանականությունը՝ երեք ու ավելին վիժումները դեմենցիայի զարգացման հավանականությունը բարձրացնում են 47 տոկոսով։

Կանանց մոտ, որոնք բեղուն են եղել 21-30 տարեկանում, 33 տոկոսով բարձր է դեմենցիայի բարձրացման հավանականությունը, այն կանանց համեմատ, որոնք բեղուն են եղել ավելի երկարատև ժամանակահատվածում։ Ուշ մենարխեն (16 տարեկան և ավելի մեծ) կապակցված է տարիքային մտավոր խնդիրների առաջացման 31 տոկոսոնոց հավանականության հետ՝ այն աղջիկների համեմատ, որոնց առաջին դաշտանը սկսվել է 13 տարեկանում։ Հեղինակները վստահեցնում են, որ այս հետազոտության նպատակները ոչ թե առաջացման մեխանիզմների որոնումն է, այլ հավանականությունների համեմատությունը։

Մյուս հետազոտության մեջ, որոնք ներկայացրել է Քերի Գլիսոնը ՝ Wisconsin Alzheimer’s Disease Research Center–ից, վերլուծվել են  դաշտանադադարից հետո փոխարինող հորմոնաթերապիա ստացող կանանց մտավոր ֆունկցիաների մասին վերջին հետազոտությունների տվյալները։

Ավելի վաղ արված հետազոտությունները, որոնք իրականացվել են ավելի մեծ քանակությամբ կանանց շրջանում, ցույց են տվել, որ փոխարինող հորմոնաթերապիան, որը պարունակում է էստրոգեն ու պրոգեստերոն, կարող է բարձրացնել ինսուլտի,   կրծքագեղձի քաղցկեղի ու կանանց շրջանում դեմենցիայի առաջացման հավանականությունը։ Փոխարինող հորմոնաթերապիայի մասին այդ ցնցող սկզբնական արդյունքներից հետո Կանանց առողջության պահպանման հարցերով նախաձեռնությունը տասը  տարի անց չեղարկել է իր եզրակացությունները, քանի որ ի սկզբանե հետազոտության մեջ ներառել էին միայն տարեց կանանց։ Երիտասարդ կանանց շրջանում փոխարինող հորմոնալ թերապիայի ընդունման արդյունքում դեմենցիայի զարգացման վտանգը չի բարձրանում։ Սակայն պետք է նշել, որ դիաբետիկները,՝ անկախ իրենց տարիքից, բարձր ռիսկի  խմբում են։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է