• Latest news

Իմպոտենցիայից տառապող տղամարդկանց կօգնի թթվածնային խուցը 

2 օգոստոսի, 2018  12:00

Իմպոտենցիայից տառապող տղամարդկանց կարող են օգնել սեանսները թթվածնային խցում։ Ըստ իսրայելցի գիտնականների հետազոտությունների՝ բարձր ճնշման պայմաններում 100 տոկոս թթվածին շնչելը (հիպերբարիկ թերապիա) կրկնապատկում է երկարատեւ էրեկցիայի դեպքերն այն տղամարդկանց մոտ, որոնք երկար ժամանակ տառապում են էրեկտիլ դիսֆունկցիայից։

Հետազոտության շրջանակում 30 տղամարդ 2 ամիս ամեն օր հիպերբարիկ թերապիայի 90 րոպեանոց սեանսներ է ընդունել։ Բուժումն ավարտելուց երկու շաբաթ անց փորձի մասնակիցների 63 տոկոսի մոտ գրանցվել է թեթեւ տեսակի էրեկտիլ դիսֆունկցիա։

Ուշագրավ է, որ բուժումը հաջող էր նույնիսկ այն դեպքերում, երբ հիվանդներին չէին օգնել «Վրագրա»-ի նման ուժեղ դեղամիջոցները։

Թթվածնային թերապիայի ներգործության սկզբունքը հյուսվածքների մեջ մաքուր թթվածնի ներթափանցումն է։ Դա էլ իր հերթին հանգեցնում է առողջ ցողունային բջիջների առաջացմանը ու նոր արյունատար անոթների աճին։

Համարվում է, որ իմպոտենցիայով տառապող տղամարդկանց մոտ այդ պրոցեսը, որը հայտնի է որպես անգիոգենեզ, ավելացնում է արյան հոսքը դեպի առնանդամ, դրանով իսկ լավացնելով սեքսուալ ֆունկցիան։

Թել Ավիվի համալսարանի հետազոտողներն իրականացրել են փորձի մասնակիցների համապատասխան հետազոտություններ ու հայտնաբերել արյան հոսքի զգալի ավելացում թթվածնային խցում բուժման ընթացքում ու դրանից հետո։

Ինչպես նշում են մասնագետները, տարիքին զուգահեռ անոթները նեղանում են, ինչը հանգեցնում է արյան հոսքի նվազմանը։ Չնայած սթրեսը, ալկոհոլի չարաշահումն ու տարբեր հոգեբանական գործոնները կարող են դեր կատարել իմպոտենցիայի առաջացման հարցում, էրեկտիլ դիսֆունկցիայի ֆիզիկական պատճառը անոթների հետ կապված խնդիրներն են (բարձր զարկերակային ճնշումը կամ խոլեստերինի բարձր մակարդակը)։

Իսրայելցի մասնագետները խոստովանում են, որ իմպոտենցիան թթվածնային խցում սեանսների միջոցով բուժելու մեթոդը դեռ պահանջում է հետագա փորձարկումներ, պետք է իրականացվի նաեւ այդ մեթոդի ներգործության համեմատությունը «Վիագրայի» նման դեղամիջոցների հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է