• Latest news

Մասնագետները խորհուրդ են տալիս շոգ եղանակին կծու մթերքներ գործածել

9 օգոստոսի, 2018  18:15

Կծու ճաշատեսակների ընտրությունը կատարյալ ընտրություն է նրանց համար, ովքեր որոշել են շոգ եղանակին մի բան ուտել: Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, կծու սնունդը ավելի արդյունավետորեն է պայքարում շոգի հետեւանքների դեմ, քան պաղպաղակը:

Մասնագետների կարծիքով՝ սառը մթերքները չափազանց արագ են զովացնում օրգանիզմը, ինչի հետեւանքով մարդու համար, հակառակը, ավելի շոգ է դառնում: Մինչդեռ գրգռող մթերքները մարդու մարմնի ջերմաստիճանը բարձրացնում են արտաքին ջերմաստիճանին համապատասխան՝ դրանով իսկ կարգավորելով քրտնարտադրության պրոցեսները:

Հետազոտությունները ցույց են տվել, որ կծու մթերքների օգտագործումը կարող է օգնել նիհարել՝ նյութափոխանակությունը մինչեւ 23 տոկոսով արագացնելու պատճառով: Չիլի պղպեղի նման մթերքների կծու լինելը  պայմանավորված է կապսաիցին միացությամբ: Այն օրգանիզմին ստիպում է ավելի շատ ջերմություն արտադրել, ինչը բերում է կալորիաների ավելի մեծ քանակության այրման:

Դրանից բացի, ըստ հետազոտությունների՝ համեմունքները կօգնեն նվազեցնել ախորժակը: Հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ մեծահասակ տղամարդիկ, որոնք ճաշին կերել են տաք սոուսով ուտեստ, արդյունքում 200 կալորիա ավելի քիչ են «օգտագործել», քան փորձարկման հսկիչ խմբի մասնակիցները:

Եվս մեկ դրական կողմն այն է, որ կծու պղպեղը մեծ քանակությամբ А եւ С վիտամիններ է պարունակում, որոնք օգնում են ամրապնդել իմունային համակարգը: Տարբեր հետազոտություններ ցույց են տալիս, որ չիլի պղպեղը օժտված է հակամանրէային էֆեկտով, ինչն օգնում է ավելի լավ պայքարել ինֆեկցիաների դեմ: Շաբաթական 3 անգամ կծու պղպեղ օգտագործող մարդիկ 26 տոկոսով ավելի հազվադեպ են մահանում ինֆեկցիայի պատճառով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել