• Latest news

Հինգ հետաքրքիր փաստ ծերացման մասին

9 օգոստոսի, 2018  23:38

Չնայած ծերացումը բոլոր կենսունակ օրգանիզմների համար բնական պրոցես է, մարդկանցից շատերը նրանից վախենում են, քանի որ ծերացման մասին փոքր-ինչ սխալ պատկերացումներ ունեն: Medportal-ը ներկայացրել է ծերության մասին 5 տարածված առասպելներ:

Տարեցներին սեքսը չի հետաքրքրում

Վերջերս անցկացված Առողջ ծերացման վերաբերյալ ամերիկյան ազգային հարցման հետազոտության (National Poll on Healthy Aging) համաձայն՝ 65-80 տարիքային խմբի ամերիկացիների մեծամասնությունը կարծում է, որ սեքսը կյանքի որակի համար կարեւոր է: Հարցվածների գրեթե երկու երրորդը հայտնել է, որ սեքսն իրենց հետաքրքրում է:

Էրեկտիլ դիսֆունկցիան կամ հեշտոցի չորությունը կարող են առաջանալ տարիքային առողջական խնդիրների կամ դեղերի օգտագործման պատճառով, ինչը հաճախ նվազեցնում է սեռական ակտիվության հաճախականությունը: Այդուհանդերձ սեքսուալ փորձը մեծացված ինտենսիվության համադրությամբ կարող է սաստկացնել սեքսուալ բավարարվածությունը, նույնիսկ երբ մարդը ծերանում է:

Սովորությունները նշանակություն չունեն, ամեն ինչ թելադրում է գենետիկան

«Ձեր ապրելակերպն այն է, ինչը դուք օգտագործում եք, եւ ամենագլխավորը՝ ձեր մտածելակերպը. այս գործոններն ավելի մեծ ազդեցություն ունեն, քան գեները: Ձեր գեները կարող են փոխվել կախված սննդակարգից, ֆիզիկական վարժություններից, մեդիտացիայից եւ քիմիական նյութերի ազդեցությունից: Դուք ինքներդ եք ձեւավորում ձեր գենետիկ բանկը»,- ասում է բժիշկ Քրիսթոֆեր Քալափայը:

Օրինակ՝ եթե անգամ մարդու մոտ գոյություն ունի Ալցհեյմերի հիվանդության զարգացման գենետիկ վտանգ, նա չպետք է արհամարհի գործոնները, որոնք կարող են ազդել վտանգի աստիճանի վրա:

Երբ ծերանում ենք, ուղեղը դադարեցնում է նոր բջիջների արտադրությունը

Վերջերս անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ նոր բջիջներ են ձեւավորվում նույիսկ նրանց ուղեղում, որոնք 79 տարեկան են: «Մենք հայտնաբերել ենք, որ տարեցների ուղեղը օժտված է նախորդ բջիջներից հազարավոր նոր հիպոկամպային նեյրոններ ստեղծելու ունակությամբ, ինչպես տեղի է ունենում երիտասարդների մոտ»,- պնդում է հետազոտության առաջատար հեղինակ Մաուրա Բոլդրինին:

Հետազոտողների կարծիքով՝ պատճառը, որի հետեւանքով որոշ մարդիկ ծերանալուն զուգահեռ մտավոր ունակությունների նվազում են ունենում, բացատրվում է արյան հոսքի դժվարությամբ:

Ֆիզիկական վարժությունները տարեցների համար վտանգավոր են

Ֆիզիկական ակտիվությունը համառորեն խորհուրդ է տրվում ցանկացած տարիքի մարդկանց: Տարեցներին եւս անհրաժեշտ է կանոնավոր կերպով ֆիզիկական վարժություններ կատարել՝ զգուշավորության համարժեք միջոցներով, որ չընկնեն եւ չվնասվեն, ինչպես նաեւ որոշ հիվանդությունների ախտանիշների բարելավման համար, ինչպիսին է, օրինակ, դիաբետը:

«Գոյություն ունի տարածված առասպել այն մասին, որ ծերությունը զառամություն է նշանակում: Սակայն դա սխալ է: Ոմանք 70, 80 եւ 90 տարեկանում մարաթոնյան վազքուղու են մասնակցում եւ կուլտուրիստ դառնում»,- ասում է Ծերացման խնդիրների ազգային ինստիտուտի (National Institute on Aging) կլինիկական գերոնտոլոգիայի բաժանմունքի ղեկավար Չհանդա Դուտան:

Ծերանալիս մարդիկ անխուսափելիորեն թախծոտ կամ ճնշված են դառնում

ԱՄՆ Հոգեբուժական ասոցիացիայի գերիատրիկ հոգեբուժության խորհրդի (American Psychiatric Association’s Council on Geriatric Psychiatry) նախագահ, բժիշկ Ռոբերտ Ռոքի խոսքով՝ ծերության տարիներին դեպրեսիան հաճախ անձնական կորոստների հետեւանքով է առաջանում:

«Մարդիկ կորցնում են իրենց մտերիմներին եւ ընկերներին, իսկ թոշակի գնալով՝ կորցնում են իրենց մասնագիտական ինքնանույնականացումը, նրանց ֆիզիկական ուժը պակասում է, եւ նրանք չեն կարողանում նույնքան աշխատել, որքան սովոր էին»,- ասում է բժիշկ Ռոքը:

Նա հավելել է, որ սա ծերանալու նորմա չէ, քանի որ տարեցներն ավելի հակված չէն դեպրեսիային, քան երիտասարդները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել