• Latest news

Էներգետիկները ալկոհոլի հետ միասին մեծացնում են վտանգին հակվածությունը

18 օգոստոսի, 2018  18:04

Էներգետիկները ալկոհոլի հետ միասին մեծացնում են վտանգին հակվածությունը: Այս մասին նշված է Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից գիտանականների խմբի անցկացրած հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of Psychiatric Research-ում:

Տաուրինը, որը բոլոր էներգետիկ ըմպելիքների գլխավոր ակտիվ նյութն է, մեծացնում է ալկոհոլի օգտագործման բացասական հետեւանքները: Հետազոտողները փորձի ընթացքում դանիո-ռերիո ձկնիկներին տվել են էթանոլի եւ տաուրինի լուծույթ: Պարզվել է, որ դրանից հետո նրանք ավելի քիչ ժամանակ են անցկացնում ցեղակիցների ընկերակցությամբ եւ ընդ որում՝ ավելի հաճախ են ռիսկի դիմում՝ մոտենալով գիշատիչներին:

Փորձի ընթացքում դանիո-ռերիո տեսակի ձկնիկներին խմբերի են բաժանել 4-ական առանձնյակներով եւ տեղավորել առանձին ակվարիումների մեջ: Առաջին ակվարիումի ջուրը քաղցրահամ էր, իսկ երկրորդում եղել է էթիլ սպիրտի 0,25-տոկոսանոց լուծույթ: Լրացուցիչ երեք  ակվարիումներում եղել է 42, 150 եւ 400 մգ/լիտր դոզայով տաուրինի լուծույթ: Եվս երեքում՝ տաուրինի դոզաներն օգտագործվել են էթիլ սպիրտի լուծույթի հետ միասին:

Ակվարիումի մեջ մեկ ժամ մնալուց հետո ձկների վարքագիծը ստուգել են 2 թեստի միջոցով. առաջինում ձկներին տեղավորել են ցեղակիցների հետ միեւնույն ակվարիումում, իսկ երկրորդում՝ գիշատիչ աստրոնոտուսի հետ: Երկու թեստի դեպքում էլ թե՛ ցեղակիցները, թե՛ աստրոնոտուսը ակվարիումում թափանցիկ միջնապատի հետեւում էին:

Գիտնականները հայտնաբերել են, որ էթիլ սպիրտով եւ տաուրինով ակվարիումում  գտնվելուց հետո ձկնիկների մոտ զգալիորեն նվազել է ցեղակիցների ընկերակցությամբ անցկացվող ժամանակը: Այսպիսով, տաուրինը ուժեղացնում է ալկոհոլի օգտագործման բացասական հետեւանքները՝ ձկնիկներին պակաս սոցիալական դարձնելով եւ վտանգին ավելի հակված:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել