• Latest news

Ծխելը թողնելուց հետո կարելի է շաքարախտ «վաստակել»

20 օգոստոսի, 2018  12:05

Ծխելը թողնելուց հետո կարելի է 2-րդ տեսակի շաքարախտ «վաստակել»՝ դրան հետեւող քաշի ավելացման պատճառով: Նման եզրակացության են հանգել  Հարվարդի համալսարանի Թ. Չանի Հանրային առողջության դպրոցի (Harvard T.H. Chan School of Public Health) մասնագետները:

Մինչդեռ, ինչպես հայտնում է New England Journal of Medicine-ը, ծխելուց հրաժարվելը սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի եւ վաղաժամ մահվան վտանգի նվազեցման է հանգեցնում:

Փորձագետները նշում են, որ ծխելը թողնելուց հետո քաշի ավելացումը շաքարախտի զարգացման պատճառ է դառնում: Մյուս կողմից, եթե նախկինում ծխողը ջանք գործադրի իր քաշը վերահսկելու համար, շաքարային դիաբետի առաջացման վտանգը ոչ միայն չի մեծանա, այլեւ կնվազի երկարաժամկետ հեռանկարում:

19 տարվա ընթացքում վերլուծելով ԱՄՆ-ից 171.150 տղամարդու եւ կնոջ տվյալները՝ գիտնականները եզրակացրել են, որ, ծխողների համեմատ, ծխելու թողած մարդկանց մոտ 2-րդ տեսակի շաքարային դիաբետի առաջացման վտանգը միջինում 22 տոկոսով ավել էր: Այս ցուցանիշը հասնում էր իր գագաթնակետին ծխելը թողնելուց 5-7 տարի անց, սակայն հետո աստիճանաբար նվազում էր:

Որքան ավելի շատ է ավելացել նախկին ծխողների քաշը, այնքան 2-րդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման վտանգը նրանց մոտ ավելի բարձր էր: Նրանց շարքում, ում քաշը չէր ավելանում, շաքարախտի բարձր վտանգ չի նկատվել: Բացի այդ, ծխելուց երկար ժամանակով հրաժարվելը կապված էր շաքարային դիաբետի առաջացման ռիսկի աստիճանական եւ կայուն նվազման հետ, ընդ որում, այս ցուցանիշը պահպանվում էր տասնամյակների ընթացքում:

Ուսումնասիրությունը պարզել է, որ նույնիսկ նախկին ծխողների շարքում, ում քաշը ծխելուց հետո ավելացել է ավելի քան 10 կգ, վաղաժամ մահվան վտանգը կրճատվել էր 50 տոկոսով, իսկ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը՝ 67 տոկոսով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել