• Latest news

Գիտնականները կապ են գտել վաղ կնճիռների եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի միջեւ

27 օգոստոսի, 2018  22:00

Գիտնականները կապ են գտել վաղ կնճիռների եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի միջեւEurek Alert-ը հայտնում է, որ հետազոտության ընթացքում ուսումնասիրել է 32, 42, 52 եւ 62 տարեկան 3200 մարդու կնճիռների քանակը եւ խորությունը: Կամավորներին բալեր են տրվել՝ կնճիռների քանակից եւ բնույթից ելնելով: 0 միավորը վկայում է կնճիռների բացակայության, առավելագույն 3 միավորը՝ մեծ քանակությամբ խորքային կնճիռների առկայության մասին:

Ուսումնասիրության մասնակիցներին հետեւել են 20 տարի: Այս ընթացքում 233 մարդ մահացել է: Նրանցից 15.2 տոկոսի մոտ 2 եւ 3 բալի համապատասպան կնճիռներ են եղել, 6.6 տոկոսի մոտ՝ 1 բալի, իսկ 2.1 տոկոսի մոտ կնճիռներ ընդհանրապես չեն եղել:

Հաշվի առնելով բոլոր գործոնները՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ 1 բալի համապատասխան կնճիռ ունեցող մարդկանց մոտ սրտանոթային հիվանդությունից մահացության ռիսկը մի փոքր մեծ է նրանց համեմատ, ում մոտ կնճիռներ չեն եղել:  Աճող ռիսկի հետ համեմատել են, ովքեր չունեին կնճիռներ: 2 եւ 3 բալերով ցուցանիշի դեպքում մահվան ռիսկը գրեթե 10 անգամ ավելացել է:

Փորձագետները դեռ դժվարանում են ասել, թե ինչն է ընկած հայտնաբերված կապի հիմքում: Հնարավոր է, ամբողջ խնդիրը կոլագենի փոփոխությունների եւ թթվայնական սթրեսի մեջ է, որոնք կարեւոր դեր են խաղում ինչպես աթերոսկլերոզի, այնպես էլ կնճիռների ձեւավորման մեջ:

Բացի այդ, ճակատի հատվածում գտնվող անոթները փոքր են, ինչը նրանց ավելի զգայուն է դարձնում տարբեր կուտակումների համար: Այսպիսով, կնճիռները կարող են անոթների ծերացման եւ աթերոսկլերոզի վաղ նշաններ լինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել