• Latest news

Ֆիզիկական լավ վիճակը չի պաշտպանում սրտի հիվանդություններից. հետազոտություն

5 սեպտեմբերի, 2018  19:55

Նույնիսկ ֆիզիկական լավ վիճակը մարդկանց սիրտ-անոթային հիվանդություններից չի պաշտպանում: Այսպիսի եզրակացություն են կատարել նոր հետազոտության հեղինակները՝ University of British Columbia-ից:

BMJ Open Sport and Exercise Medicine-ում հրապարակված հետազոտության մեջ նշվում է, որ միջին տարիքի մարզիկների համար կարեւոր է ստուգել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, հատկապես արյան բարձր ճնշման, խոլեստերինի բարձր մակարդակի կամ սիրտ-անոթային հիվանդությունների ոլորտում ծանր ժառանգականության դեպքում:

Հետազոտությանը մասնակցել է 798 վետերան մարզիկ (35 տարեկան եւ ավագ տարիքի), որոնք շաբաթական ոչ պակաս 3 անգամ մարզվել են չափավոր եւ բարձր ինտենսիվությամբ: Այս խմբում են մտել վազորդները, հեծանվորդները, մարմնամարզիկները, թիավարողները եւ հոկեյիստները:

Նրանք տեղեկություններ են ներկայացրել առողջական վիճակի, հիվանդությունների ընտանեկան պատմության եւ ֆիզիկական ակտիվության մակարդակի մասին: Ստուգել են նաեւ նրանց արյան ճնշումը, չափել են գոտկատեղի շրջագիծը, ոմանց ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ էլեկտրասրտագիր է արվել: Շեղվող արդյունքների դեպքում անցկացվել է համակարգչային տոմոգրաֆիական կորոնար անգիոգրաֆիա պարզելու համար՝ արդյոք ունեն սիրտ-անթային հիվանդություններ:

94 մարդու մոտ (12 տոկոս) հայտնաբերվել են արտահայտված սիրտ-անոթային հիվանդություններ, 10-ի մոտ (1,3 տոկոս)՝ կորոնար անոթների ծանր հիվանդություններ (70 կամ ավելի տոկոսով անոթների խցանում), չնայած որեւէ ախտանիշի բացակյությանը:

Չնայած եզրահանգումները կարող են տագնապահարույց թվալ, հետազոտողները շեշտել են, թե սա չի նշանակում մարզումների դադարեցում: Նրանք խորհուրդ են տալիս պարբերաբար այցելել բժշկին եւ առողջությունը ստուգել, ներառյալ կատարել արյան ճնշման չափում եւ խոլեստերինի մոնիթորինգ, հատկապես ընտանեկան պատմության մեջ սրտի կաթվածի առկայության դեպքում: Սիրտ-անոթային հիվանդությունը բուժվում է, իսկ ճիշտ ընտրված դեղերը նվազեցնում են մահացության հավանականությունը, հատկապես ակտիվ մարդկանց շրջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել