• Latest news

Բուսակերների համար նախատեսված 4 մթերք, որոնք իրականում վնասակար են առողջության համար

22 սեպտեմբերի, 2018  10:49

Բուսակերների եւ վեգանների համար նախատեսված մթերքները միշտ չէ, որ օգտակար են, ինչպես կարող է թվալ: 

Եթե բուսակերը սնվում է մրգերով, բանջարեղենով եւ ընկույզներով, նա իհարկե, կարող է հանգիստ լինել իր օրաբաժնի համար, բայց եթե խանութից վեգանների համար պատրաստի մթերքներ է գնում, ապա նա պետք է ուշադիր լինի:

Վեգանի աղանդեր

Վեգանների համար աղանդերը կարող է ավելի վտանգավոր լինել առողջության համար, քան սովորական աղանդերը՝ պատրաստված ձվերից եւ կարագից: Բանն այն է, որ բուսակերների քաղցրավենիքների մեջ օսլա, խեժ եւ պեկտիններ են ավելացնում, ուստի արդյունքում դրանք ավելի շատ ածխաջրեր են պարունակում եւ կալորիաներ, քան սովորական քաղցրավենիքները:

Մյուսլի բատոններ

Մյուսլի բատոններում պարունակվում է շաքար, ռաֆինացված յուղ, արհեստական ներկանյութեր եւ կոնսերվանտներ՝ այս բոլոր բաղադիչները կպցնում են իրար մյուսլիի բատոնները եւ երկարացնում են նրանց պահպանման ժամկետը:

Ուշադիր կարդացեք բատոնի բաղադրիչների ցանկը այն գնումների զամբյուղ դնելուց առաջ:

Կոկոսի յոգուրտ

Կոկոսի յոգուրտն իրականում սովորական կաթնային յոգուրտից ավելի օգտակար եւ առողջարար չէ:

Կոկոսի յոգուրտի մեկ չափաբաժնում կան բազմաթիվ վերամշակված բուսական ճարպեր, որոնք ավելի վտանգավոր են առողջության համար, քան կենդանական ճարպերը եւ ընադմենը 1 գրամ սպիտակուց:

Սուպերմարկետներում վաճառվող կոկոսի յոգուրտների մեծ մասը նույնպես մեծ քանակությամբ շաքար է պարունակում:

Բուսակերական չիփսեր

Հավանաբար ձեզ թվում է, որ եթե անվանման մեջ կան բուսակերական կամ բանջարեղենային բառերը, ապա այդ չիփսերը օգտակար են առողջության համար: Իրականում դրանց 90 տոկոսը կազմված է կարտոֆիլից եւ եգիպտացորենբի ալյուրից: Բացի այդ դրանց ավելացնում են ռաֆինացված յուղ, շաքար, աղ եւ օսլա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել