• Latest news

Ալկոհոլն աշխարհում ամեն 20-րդ մահվան պատճառն է. ԱՀԿ

22 սեպտեմբերի, 2018  19:51

ԱՀԿ-ն հրապարակել է Global status report on alcohol and health 2018-ի նոր զեկույցը, որում ներկայացվել է աշխարհում ալկոհոլի օգտագործման եւ մարդու առողջության վրա ազդեցության ընդհանուր պատկերը:

Փորձագետները հաշվի են առել ոչ միայն ալկոհոլային թունավորումը որպես մահվան պատճառ, այլեւ այն իրավիճակները, երբ սպիրտային խմիչքների օգտագործումը ոչ ուղղակիորեն մահացու ելք է ունեցել. խոսքն օրինակ հարբած վիճակում ստացված վնասվածքների եւ հիվանդությունների մասին է, որոնք առաջացել են դրա չարաշահումից:

Այսպիսով, ալկոհոլի հետ կապված բոլոր մահացությունների 28 տոկոսը առաջացել է  ճանապարհատրանսպորտային պատահարների, ֆիզիկական բռնության եւ անփութության կամ կանխամտածված ինքնավնասման հետեւանքով, 21 տոկոսը՝ մարսողական խանգարումների, 19 տոկոսը՝ սրտանոթային հիվանդությունների պատճառով:

Մնացած 32 տոկոսը ներառում են վարակիչ հիվանդություններ, քաղցկեղ, հոգեկան խանգարումներ: Հարկ է նշել, որ ըստ հետազոտողների, ալկոհոլը պատասխանատու է ավելի քան 200 տարբեր հիվանդությունների եւ խանգարումների զարգացման համար: Բացի այդ, ալկոհոլը չարաշահող մարդիկ այնպիսի վարակիչ հիվանդությունների ռիսկի խմբում են հայտնվում, ինչպիսիք են տուբերկուլյոզը, ՄԻԱՎ-ը եւ պնեւմոնիան:

ԱՀԿ-ի վերջին զեկույցում ներկայացված է  2016 թվականի վիճակագրությունը: 2016-ին գրանցվել է մոտ 3 միլիոն մահացություն ալկոհոլից` այս տարվա բոլոր մահացությունների 5.3 տոկոսը: Համեմատության համար դիտարկենք ՁԻԱՀ-ի եւ ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերից մահերի տվյալները եւ կտեսնենք համապատասխանաբար 1.8 եւ 2.5 տոկոս:

Ըստ էության աշխարհում ամեն 20-րդ մարդը մահացել է ալկոհոլի պատճառով: Եվ նրանց մեկ երրորդը տղամարդիկ են: ԱՀԿ-ի համաձայն, ալկոհոլիզմը բարձր եկամուտ ունեցող երկրների խնդիրն է. Ամենից շատ ակլոհոլ օգտագործողներն ապրում են Եվրոպայում եւ Ամերիկայում: Միջինում օրական այդ մարդիկ խմում են 33 գրամ մաքուր սպիրտ: Սա մոտ 150 մլ երկու բաժակ գինի է կամ մի շիշ գարեջուր:

Չնայած 2010-ից ալկոհոլի գլոբալ օգտագործման 10 տոկոս կրճատմանը, փորձագետները կանխատեսում են, որ հաջորդ 10 տարվա ընթացքում ալկոհոլ օգտագործող մարդիկ ավելի շատ  կլինեն: Հատկապես Հարավարեւելյան Ասիայում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում եւ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել