• Latest news

ՀՀ Առողջապահության նախարարն աշխատանքային այցով Նյու Յորքում է

24 սեպտեմբերի, 2018  15:10

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է` մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին: Վերջինիս շրջանակներում սեպտեմբերի 26-ին նախատեսված է տուբերկուլոզին նվիրված ՄԱԿ-ի բարձր մակարդակի հանդիպում, իսկ սեպտեմբերի 27-ին` ոչ վարակիչ հիվանդությունների թեմայով նիստ, որոնց ընթացքում նախատեսված են նախարար Թորոսյանի ելույթները:

Տուբերկուլոզը եւ ոչ վարակիչ մի շարք հիվանդություններ այսօր համաշխարհային նշանակության խնդիր են: Ակնկալվում է, որ հիշյալ հանդիպումը հիմնաքար կհանդիսանա մասնակից երկրների համար` դրանց դեմ պայքարի ակտիվացման, նոր մոտեցումների որդեգրման առումով: Նպատակն է` ընդգծել առաջիկա տարիներին տուբերկուլոզի եւ ոչ վարակիչ հիվանդությունների հակազդմանն ուղղված միջոցառումների կարեւորությունը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային այս հարցերը հնչեցվելու են առաջին անգամ:

Միաժամանակ, այս քննարկումները բացառիկ հնարավորություն են քաղաքական ներգրավվածության եւ արդյունքների մասին միմյանց հաշվետու լինելու համար: Հանդիպման մասնակիցները հնարավորություն կունենան քննարկել հիվանդությունների դեմ գլոբալ պայքարի առաջընթացը, ինչպես նաեւ ուրվագծել հետագա գործողությունները` «Կայուն զարգացում 2030» օրակարգում ներառված 3-րդ` «Ապահովել առողջ կյանք եւ բարեկեցություն բոլորի համար` անկախ տարիքից» նպատակին հասնելու համար:

Միջոցառմանը հրավիրված են մասնակցելու ՄԱԿ-ի անդամ-պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, միջազգային կառույցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված են առողջապահության բնագավառում ՄԱԿ-ի կառույցների, ինչպես նաեւ տուբերկուլոզի դեմ պայքարի համատեղ ծրագրի հետ աշխատանքները համակարգող նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը եւ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Լուսինե Քոչարյանը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է