• Latest news

Հազվադեպ միջամտություն «Էրեբունի» ԲԿ-ում. կատարվել է կերակրափողի ստենտավորում

25 սեպտեմբերի, 2018  17:45

Օրերս «Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել 80-ամյա տղամարդ, ում մոտ դեռևս մեկ տարի առաջ բժիշկները կերակրափողի ուռուցք են ախտորոշել: Նորագոյացությունը ժամանակի ընթացքում  հիվանդի մոտ կերակրափողի անանցանելիություն էր առաջացրել: Կերակրափողի լուսանցքի նեղացումը անհնարին էր դարձրել նույնիսկ կլման գործընթացը:  Մասնագիտական քննարկումների արդյունքում որոշվել է կատարել էնդոսկոպիկ միջամտություն:

«Էրեբունի» ԲԿ էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Արման Պետրոսյանը կերակրափողի ստենտավորում է կատարել էնդոսկոպիկ ճանապարհով: Միջամտությունից 24 ժամ անց կատարված կոնտրաստային ռենտգեն հետազոտությունը պարզել է, որ կերակրափողի անցանելիությունն ամբողջովին վերականգնված է:

Հիվանդն արդեն դուրս է գրվել, իրեն լավ է զգում: Ստենտավորումը կատարվել է ամերիկյան արտադրության բարձրորակ ստենտով:

Հայաստանում եզակի կատարվող այս միջամտությունը հնարավոր է եղել իրականացնել լուրջ մասնագիտացված բժշկական թիմի եւ տեխնիկական հագեցվածության շնորհիվ:

Հիշեցնենք, որ էրեբունի ԲԿ «Էրեբունի» ԲԿ էնդոսկոպիկ ծառայությունը հագեցած է վերջին սերնդի PENTAX MEDICAL սարքավորումով, ինչը հնարավորություն է տալիս էնդոսկոպիկ եղանակով կատարել աշխարհի առաջատար կլինիկաներում  կիրառվող` կերակրափողի, ստամոքսի եւ աղիների  բոլոր միջամտությունները:

«Էրեբունի» ԲԿ էնդոսկոպիկ ծառայությունում կիրառվում են Հայաստանի համար եզակի սարքավորումներ

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել