• Latest news

Երիտասարդը հաճույք ստանալու էքստրեմալ փորձից հետո քիչ է մնացել ամորձատվի

23 հոկտեմբերի, 2018  23:46

33-ամյա տղամարդը հաճույք ստանալու էքստրեմալ փորձից հետո քիչ է մնացել զրկվի առնանդամից։

The Daily Mail-ը հայտնում է, որ սուր զգացողություններ ստանալու նպատակով տղամարդը, ում անունը չի նշվում, որոշել է օգտագործել երկու գնդիկավոր առանցքակալ։ Ցավոք, հաճույք ստանալու փորձը բավականին տխուր հետեւանքներ է ունեցել՝ տղամարդու առնանդամը պարզապես մնացել է երկու գնդիկավոր առանցքակալների միջեւ։ Պատկերը հատկապես մռայլ է դարձնում այն, որ տղամարդը որոշել է բժշկի դիմել միայն միջադեպից 2 շաբաթ անց։

Առնանդամը փրկելու համար Նյու Դելիի հիվանդանոցի բժիշկները ստիպված են եղել օգտագործել պտտվող շրջանաձեւ սղոց, որը կիրառվում է մարմար կտրելու համար։ Ընդհանուր առմամբ, առնանդամը փրկելու գործողության համար պահանջվել է 15 րոպե եւ վայրկյանում 200 պտույտ կատարող 120 հզորությամբ Bosch GDC սղոց։

Սա օգնել է փրկել տղամարդու առնանդամը փտախտից, քանի որ առանցքակալները վատթարացրել են արյան շրջանառությունը, որը սպառնում էր սուր զգացողությունների սիրահարին ամեն րոպե ամորձատված մնալ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել