• Latest news

Սմարթֆոնը ձեռքից բաց չթողնող չինուհու մատները դադարել են ծալվել

24 հոկտեմբերի, 2018  13:33

Չինաստանի Չանշա քաղաքում հետաքրքիր դեպք է գրանցվել. կինը, որը գրեթե մեկ շաբաթ սմարթֆոնը ձեռքից բաց չի թողել, չի կարողացել մատները ծալել:

Կինն արձակուրդում էր, որի ժամանակ օրեր շարունակ անընդհատ սմարթֆոնը ձեռքին է եղել, այն մի կողմ է դրել միայն գիշերը: Որոշ ժամանակ անց նրա մոտ սկսել է ցավել աջ ձեռքի դաստակը, եւ մատները դադարել են ենթարկվել:

Բժիշկների խոսքով՝ ձեռքերի ընդարմացման պատճառը տենոսինովիտն է՝ ջլերի սինովալ թաղանթի բորբոքում, որը օրեր շարունակ ձեռքերի կրկնվող շարժումների հետեւանք է:

Բուժումից հետո հիվանդը կարող է մատները նորից ծալել, սակայն նրան զգուշացրել են պարբերաբար սմարթֆոնը մի կողմ դնելու եւ ձեռքերին հանգիստ տալու մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll