• Latest news

Հանրահայտ չոր նախաճաշերը մոլախոտերի դեմ պայքարի քիմիկատներ են պարունակում

26 հոկտեմբերի, 2018  12:17

Kellogg's-ի, Quaker's-ի եւ Weetabix-ի արտադրանքում հայտնաբերվել է հերբիցիդների մեծ պարունակություն՝ քիմիական նյութեր, որոնք կիրառվում են գյուղատնտեսության մեջ:

Անցկացված ամալիզներով պարզվել է, որ Kellogg's-ի, Quaker-ի եւ Weetabix-ի արտադրանքում գլիֆոսատի (օգտագործվում է մոլախոտերի դեմ պայքարի համար) մակարդակը գերազանցում է մարդու առողջության համար անվտանգ ցուցանիշները, հայտնում է The Daily Mail-ը:

Գլիֆոսատի անվտանգության շուրջ կրքերը մինչ օրս չեն հանդարտվում: 2015 թվականին Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալությունը գլիֆոսատ հերբիցիդը «հնարավոր քաղցկեղածին» էր որակել: Եզրակացության մեջ նշված էր, որ տեղեկություններ կան գլիֆոսատով աշխատող մարդկանց մոտ ոչ հոջքինյան լիմֆոմայի զարգացման բարձր մակարդակի մասին:

Մինչդեռ Kellogg-ի ծիրանի եւ դդմի սերմերով հատիկներում հերբիցիդի պարունակությունը 312,4 տոկոսով բարձր է այն նիշից, որը խորհուրդ են տալիս EWG-ի (Բնապահպանական աշխատանքային խումբ) փորձագետները, Quaker-ի վարսակի արտադրանքում բարձր է 290,1 տոկոսով, իսկ Oatibix Weetabix-ի արտադրանքում՝ 199,2 տոկոսով: Գլիֆոսատի պարունակությունը չափվել է գրամին նանոգրամով:

Kellogg's-ը, Quaker-ը եւ Weetabix-ը հրապարակման վերաբերյալ դեռեւս ոչ մի մեկնաբանություն չեն կատարել:

Ավելի վաղ Քալիֆորնիայում դատարանը Monsanto ագրոքիմիական ընկերությանը պարտավորեցրել էր ամերիկացի այգեպան Դիուեյն Ջոնսոնին 289 մլն դոլար վճարել: Նա պնդում էր, որ իր մոտ քաղցկեղ է զարգացել մոլախոտերի դեմ պայքարի միջոցների հետ մշտական շփման հետեւանքով, որոնց բաղադրության մեջ գլիֆոսատ է մտնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել