• Latest news

Գիտնականները գտել են բանավոր տեղեկությունները մտապահելու բանալին

7 նոյեմբերի, 2018  12:14

Գիտնականները բացատրել են, թե ինչու է ուղեղը ընտրողաբար մտապահում բանավոր խոսքը:

Օսթինի Տեխասի համալսարանի մասնագետները եւ UTsoundLab լաբորատորիայի լեզվաբանները 60 մարդու մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել, հայտնում է Science Daily-ն: Նրանք բոլորը անգլերեն գիտեին, սակայն նրանցից միայն կեսն էր այս լեզվի կրող: Նրանց համար բարձրաձայն ընթերցվել է 72 նախադասություն, ընդ որում՝ ինչպես դանդաղ տեմպով, հստակ արտաբերմամբ, այնպես էլ՝ արագ, խոսակցական ոճին առավել հատուկ:

Փորձարկվողները պետք է հիշողությամբ նախադասություններ վերարտադրեին: Պարզվել է, որ արտասահմանցիները եւ լեզվի կրողները ավելի լավ են մտապահել դանդաղ ու հստակ արտաբերված նախադասությունները:

Գիտնականները սա պայմանավորում են այն հանգամանքով, որ երբ մարդը չափից ավելի արագ է խոսում կամ ոչ բավարար հստակ, զրուցակիցը ստիպված է ավելի շատ մտավոր ուժ ծախսել՝ ասածը հասկանալու համար: Արդյունքում՝ ուղեղում քիչ պաշար է մնում զրույցի բովանդակությունը մտապահելու համար:

Հետազոտության արդյունքները կներկայացվեն Ամերիկյան ակուստիկ միության անդամների հանդիպման շրջանակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել