• Latest news

Պայքարը շարունակվում է. Հայ ստոմատոլոգները ցանկանում են շրջանառությանը համապատասխան հարկեր վճարել

9 նոյեմբերի, 2018  17:22

Ստոմատոլոգիական կլինիկաների վճարած հարկերն անհամաչափ են ստացած եկամուտներին, բարձր հարկերը եւ դրանց բազմազանությունը զգալիորեն դժվարեցնում են ստոմատոլոգների կյանքը եւ բարձրացնում նրանց ծառայությունների արժեքը, պնդում է «Կառուցողական ստոմատոլոգիա» ՀԿ նախագահ Հովհաննես Գեւորգյանը:

Հայ ստոմատոլոգների խոսքով՝ ահա արդեն քանի տարի է իրենք ստիպված են ե՛ւ յուրաքանչյուր բազկաթոռի համար հարկ վճարել (80 հազար դրամ), ե՛ւ եկամտահարկ: Ավելին՝ էլեկտրոնային առողջապահության ներդրումը նրանց կյանքն է՛լ ավելի է դժվարեցնում եւ լրացուցիչ ծախսեր ու խնդիրներ առաջացնում:

Ստոմատոլոգները ցանկանում են, որ վճարվելիք հարկատեսակները եւ հարկաչափերը լինեն ավելի խելամիտ: Կատարյալ կլիներ, եթե հարկերը շրջանառությանը համապատասխան լինեին, նշեց Հովհաննես Գեւորգյանը:

Արդեն մի քանի ամիս հայ ստոմատոլոգները խոսում են հարկերի խնդրի մասին: Վերջին ակցիաներից եւ ցույցերից հետո նրանց խոստացել են, որ նոր Հարկային օրենսգրքում, որը հիմա մշակվում է, կփոփոխվեն նաեւ ստոմատոլոգիական կլինիկաների եւ կաբինետների հարկման մոտեցումները: Առայժմ առավել ակտիվ ստոմատոգոլոգները պատրաստվում են Առողջապահության նախարարություն ներկայացնել փոփոխությունների փաթեթ, որոնք կցանկանային տեսնել նոր Հարկային օրենսգրքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է