• Latest news

Ի՞նչ հաց ընտրել. Տարեկանի՞, թե՞ ցորենի, սպիտակ, թե՞ հատիկավոր

12 նոյեմբերի, 2018  21:09

Սպիտակ հացի մեջ քիչ չէ, այսպես կոչված, «դատարկ» կալորիաների եւ «արագ» ածխաջրերի պարունակությունը, որոնց չարաշահումը մեծացնում է 2-րդ տիպի դիաբետի եւ ճարպակալման զարգացման հավանականությունը: Իսկ ահա վիտամիններն ու հանքանյութերը դրա մեջ, ի տարբերություն հատիկավորների ալյուրից պատրաստված հացի, շատ քիչ է: Իհարկե, հատիկավորներից պատրաստված հացը նույնպես ոչ բոլորին է համապատասխանում:

Փորձենք հասկանալ, թե որ դեպքում ինչպիսի հաց է ցանկալի գործածել:

Սպիտա՞կ, թե հատիկավոր

Հատիկավորից պատրաստված հացն ավելի օգտակար է համարվում, քան սպիտակը, քանի որ դրա մեջ պահպանվում են ցորենի հատիկների վիտամինները եւ հանքանյութերը: Ճշմարտությունն այն է, որ նման հացը ոչ բոլորի օրգանիզմին է համապատասխանում: Բավականին հետաքրքիր հետազոտության համաձայն՝ այն, թե օրգանիզմն ինչպես է մարսում հացը, կախված է աղիների միկրոբիոմի բաղադրությունից. մարդկանցից ոմանք ավելի լավ են մարսում սպիտակ հացը, մյուսները՝ հատիկավորներից պատրաստվածը:

Տարեկանի՞, թե՞ ցորենի

Տարեկանի թեփի մեջ մեծ քանակությամբ բջջանյութ, վիտամիններ, հանքանյութեր եւ հակաօքսիդանտներ են պարունակվում, ուստի թեփով տարեկանի հացը շատ օգտակար է համարվում: Այսպիսի հացը երկար ժամանակ կուշտ լինելու զգացում է ապահովում եւ չի առաջացնում արյան մեջ գլյուկոզայի եւ ինսուլինի մեծացում:

Առավել օգտակար է համարվում այն ալյուրից հացը, որը ստացվում է տարեկանի հատիկի ներքին հատվածից: Սա տարեկանի բաց գույնի (մաղած) ալյուրն է, եւ դրանից պատրաստված հացը նույնպես սպիտակ է:

Մարդկանց մեծ մասի մոտ ինսուլինի ամենափոքր արտազատումը եւ արյան մեջ շաքարի ամենակայուն մակարդակը գրանցվում է տարեկանի սպիտակ հաց գործածելուց հետո, հենց այս պատճառով այդպիսի հացը համարվում է լավագույնը, հատկապես շաքարային դիաբետով կամ նախադիաբետով մարդկանց համար:

Իսկ ո՞ր հացն է նախընտրելի նիհարողնեորի համար

Հացի թվարկված բոլոր տարատեսակներում պարունակվում է կալորիաների գրեթե միատեսակ քանակություն, ուստի տարբերությունը մեծ չէ, թե հատկապես որ հացը կուտեք՝ փորձելով նիհարել: Բայց կա մեկ «բայց». հատիկավոր հացը՝ ե՛ւ ցորենի, ե՛ւ տարեկանի, ավելի «ծանր» է, արագ է հագեցնում եւ կուշտ լինելու երկարատեւ զգացում ապահովում: Ուստի նիհարողներին, ամեն դեպքում, խորհուրդ է տրվում ուտել հատիկավորներից պատրաստված հաց, քանի որ նրանք դրա մեծ քանակություն, ավելի շուտ, չեն էլ կարողանա ուտել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է