• Latest news

Նոր Զելանդիայում տեղադրել են ամորձիների քաղցկեղի ախտորոշման կրեատիվ «խցիկ»

16 նոյեմբերի, 2018  10:47

Արեւմտյան երկրների տղամարդկանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկը ամորձիների քաղցկեղն է: Չնայած դրան, տղամարդկանցից շատերը չեն ցանկանում բժշկի գնալ, հատկապես՝ եթե բժշկի կաբինետում ստիպված են հանվել: Այսպիսի ամաչկոտ տղամարդկանց համար Օքլենդ քաղաքում (Նոր Զելանդիա) տեղադրել են ամորձիների ախտորոշման հատուկ խցիկ:

Կրեատիվ խցիկը տեղադրվել է Big Boys Toys էքսպոյի տարածքում՝ մեքենաների, գաջեթների, շինտեխնիկայի եւ այլ իրերի ցուցահանդես, որոնցով սովորաբար հետաքրքրվում են տղամարդիկ: Testimatic կոչվող խցիկի վրա գրված է, որ այն «ամորձիների աշխարհում առաջին ավտոմատ հետազոտողն» է: Իհարկե, իրականում խցիկում ոչ մի ավտոմատ բան չկա: Տղամարդը պետք է խցիկ մտնի, վարագույրներով ծածկի եւ տաբատն իջեցնի: Հարեւան խցիկում է գտնվում ուրոլոգը, որը հիվանդին չտեսնելով՝ ձեռքը կմեկնի պատին եղած ոչ մեծ անցքից եւ կշոշափի տղամարդու ամորձիները՝ կոշտացումներ, ուռուցքներ եւ քաղցկեղի այլ նշաններ փնտրելով: Այս միջամտությունը կտեւի ընդամենը երկու րոպե, որից հետո եթե ամեն ինչ նորմալ լինի, տղամարդը կկարողանա հանգիստ խղճով վերադառնալ ցուցահանդես:

Խցիկի գաղափարի հեղինակները հույս ունեն, ար այն կօգնի մեծացնել ամորձիների քաղցկեղի վաղ հայտնաբերումը, ինչպես նաեւ այս հիվանդության մասին տեղեկություններ տարածել թիրախային լսարանի՝ տղամարդկանց շրջանում:

Ամորձիների քաղցկեղը մեծ մասամբ (Նոր Զելանդիայում մինչեւ 90-99 տոկոս դեպքերում) բուժվում է, եթե այն վաղ փուլում են հայտնաբերում, հենց այս պատճառով այդքան կարեւոր են կանխարգելիրչ ստուգումները, նշում են գաղափարի հեղինակները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է