The Daily Mail-ը հայտնում է, որ անցյալ տարվա հունվարին կնոջ մոտ զարգացել է նեկրոտիկ ֆասցիիտ, որը նրա դեմքը խեղել է: Առողջական վիճակն այնքան է վատթարացել, որ նա 4 օր կոմայի մեջ է անցկացրել: Այնուհետեւ նրան սպասում էր 11 ժամ տեւած վիրահատություն, որի ժամանակ վիրաբույժները նրա դեմքին են փոխպատվաստել ազդրի մաշկը:
Դոննայի կյանքը փաստացի մազից էր կախված, քանի որ նրա մոտ սեպսիս էր զարգացել:
Բոլոր դժբախտություններից հետո վերակենդանացման բաժանմունքում գիտակցության գալով՝ Դոննան բուժքույրերից հայելի է խնդրել եւ սարսափահար եղել: «Ես նման էի Ֆրանքենշթեյն հրեշին»,- պատմում է նա: Հիվանդանոցից դուրս գրվելով՝ կինը որոշել է տանից դուրս չգալ, քանի որ իր արտաքինից ամաչում էր: Դրանից բացի, նա ննջասենյակում ծածկել էր հայելին, որպեսզի իր արտացոլումն այլեւս չտեսնի:
Հիմա կնոջ վիճակը ավելի է բարելավվել բջջավերականգնման շնորհիվ: Դոննայի հաջորդ քայլն են լինելու կոսմետիկական միջամտությունները, որոնք նրան թույլ կտան վերադարձնել ինքնավստահությունը:Источник The Daily Mail
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր