• Latest news

Դեպրեսիան մեծացնում է վաղաժամ մահվան հավանականությունը

20 նոյեմբերի, 2018  21:02

Դեպրեսիան մեծացնում է վաղաժամ մահվան հավանականությունը: MedicalXpress-ը, վկայակոչելով European Society of Cardiology (ESC)-ին հաղորդում է, որ դեպրեսիայից տառապող մարդկանց մոտ նախասրտերի ֆիբրիլյացիայի (ՆՖ) բարձր ռիսկ  է նկատվում:

Նախասրտերի ֆիբրիլյացիան կամ շողացող առիթմիան մեծացնում է վաղաժամ մահվան հավանականությունը: Այն արտահայտվում է սրտխփոցով, հեւոցով, հոգնածությամբ, կրծքավանդակում ցավով եւ գլխապտույտով:

Գիտնականները որոշել են հետեւել դեպրեսիայի, հակադեպրեսանտներով բուժման եւ նախասրտերի ֆիբրիլյացիայի զարգացման ռիսկի միջեւ կապին:  Հետազոտությունում ընդգրկվել է 785 254 հազար դանիացի, որոնք 2000-2013թվականներին բուժվել են հակադեպրեսանտներով:

Նախասրտերի ֆիբրիլյացիայի զարգացման ռիսկը գնահատվել է հակադեպրեսանտներով բուժումից առաջ եւ հետո:  Պարզվել է, որ նման դեղեր ստացող հիվանդների մոտ, բուժման առաջին ամսվա ընթացքում ՆՖ-ի ռիսկը 3.18 անգամ բարձր էր: Այնուհետ ռիսկի այդ ցուցանիշները աստիճանաբար նվազել են՝  2-6 ամիս հետո հասնելով 1.37-ի եւ 6-12 ամիս անց՝ 1.11-ի:

Մինչ այդ հակադեպրեսանտներով բուժումից մեկ ամիս առաջ, նախասրտերի ֆիբրիլյացիայի զարգացման ռիսկը 7.65 անգամ գերազանցվել էր: Ըստ գիտնականների, սա խոսում է այն մասին, որ հակադեպրեսանտները կապված չեն ՆՖ-ի զարգացման հետ:

Մասնագետները ամեն դեպքում շողացող առիթմիայով հիվանդներին կոչ են անում հակադեպրեսանտների ընդունման ժամանակ զգույշ լինել:

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է