Հանրահայտ Google համացանցային որոնման ծառայությունը մելամաղձոտների համար ոչ միայն վտանգավոր է, այլեւ մելամաղձության իսկական համաճարակի պատճառ է:
Հետազոտողները պարզել են, որ բրիտանացիները տարվա ընթացքում որոնման համակարգին են դիմում ավելի քան 100 հազար անգամ՝ այս կամ այն հիվանդության ախտորոշման եւ բուժման համար: Այսպես՝ ընթացիկ տարում «ինչպե՞ս իմանալ, թե որքանով է լուրջ կրծքում ցավը» հարցի պատասխանը Google-ում 8 781 տոկոսով ավելի հաճախ են որոնել, քան 2015-ին:
Ամենատարածվածն են սուսանակի, պզուկների, ինչպես նաեւ բորբոքված աղիների համախտանիշի բուժման միջոցներին վերաբերող հարցումները: Պակաս հետաքրքրություն չի ներկայացնում նաեւ՝ «ինչպե՞ս ազատվել մեջքի ցավերից» հարցը:
Փորձագետները համոզված են, որ գործերի նման դրությունը միայն նպաստում է մելամաղձության զարգացմանր: Դրանից բացի, որոնելով այս կամ այն հիվանդության բուժման միջոցները՝ կարելի է գտնել նաեւ միանգամայն կասկածելի խորհուրդներ, ինչը կարող է առողջության համար անվտանգ չլինել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր