• Latest news

Հայերը սկսել են ավելի ակտիվորեն ստուգվել ՄԻԱՎ-ի համար. Երեւանում մեկնարկել է ՄԻԱՎ-ի եւ հեպատիտի անվճար թեստերի շաբաթը (ֆոտո)

23 նոյեմբերի, 2018  18:18

Եթե նախկինում հայերը ամաչում էին ՄԻԱՎ վարակի եւ հեպատիտի թեստ հանձնել, ապա հիմա Երեւանում եւ մարզերում տարբեր ակցիաների ժամանակ աշխատող շարժական կլինիկայի մոտ հերթեր են գոյանում: NEWS.am Medicine-ի հետ զրույցում "Դրական մարդկանց հայկական ցանց" սոց. հասարակական կազմակերպության սոցիալական աշխատող Սվետլանա Հարությունյան նշեց, որ այժմ մարդիկ սկսել են ավելի ակտիվորեն ստուգվել ՄԻԱՎ-ի հայտնաբերման համար:

Այսօր՝ նոյեմբերի 23-ին Հայաստանում ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն եւ "Դրական մարդկանց հայկական ցանց" սոց. հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է ՄԻԱՎ-ի եւ հեպատիտ B-ի եւ C-ի հետազոտության անվճար շաբաթը:

Նոյեմբերի 23-ին շարժական կլինիկան, որտեղ հնարավոր է 10-15 րոպեի ընթացքում իմանալ վարակված ես արդյոք ՄԻԱՎ-ով կամ հեպատիտ B-ով եւ C-ով, աշխատում է 13։00-ից մինչեւ 18:30, Հյուիսային պողոտայում: Այստեղ բոլոր ցանկացողները կարող են անվճար եւ անանուն պարզ թեստ հանձնել, որը 99 տոկոս ճշգրտությամբ կասի՝ արդյոք մարդու մոտ կա ՄԻԱՎ կամ հեպատիտներ: Անալիզի համար արյունը մատից են վերցնում եւ արդյունքը մի քանի րոպեից պատրաստ է լինմում:

Մեկ շաբաթվա ընթացքում շարժական կլինիկան նաեւ մարզեր կայցելի՝ Գեղարքունիք, Շիրակ, Արմավիր, որտեղ մարդիկ կկարողնան նաեւ անվճար իմանալ իրենց կարգավիճակը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում, 1988 թվականից, հանրապետության քաղաքացիների շրջանում հայտնաբերվել է 3269 ՄԻԱՎ վարակի դեպք, որոնցից 361-ը ընթացիկ տարվա ընթացքում: Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ իրականում մի քանի անգամ ավելի շատ են, պարզապես շատ մարդիկ դեռ չգիտեն, որ վարակված են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել