• Latest news

Չինացի գիտնականը ստեղծել է աշխարհում առաջին ԳՄՈ երեխաներին

26 նոյեմբերի, 2018  12:30

Շենչժենյանից (Չինաստան) գիտնական Հե Ջիանկվեյը պնդում է, որ մասնակցել է աշխարհում առաջին գենետիկորեն մոդիֆիկացված երեխաների՝ երկվորյակ աղջիկների ստեղծման գործընթացին՝ «ուղղված» ՄԻԱՎ ինֆեկցիան մերժելուն:

Աղջիկների ԴՆԹ-ն մոդիֆիկացվել է նոր գործիքի միջոցով, որը կարողանում է «ընդօրինակել» գենոմի որոշ հատվածներ: Այս աշխատանքը կատարվել է այդ աղջիկներին ՄԻԱՎ ինֆեկցիայից լիակատար պաշտպանություն տրամադրելու նպատակով:

Հետազոտողը նշել է, որ խմբագրել է 7 զույգերի սաղմերի ԴՆԹ-ն, եւ խմբագրված սաղմերից մեկից երեխա է ծնվել: Գիտնականի խոսքով՝ աղջկա ծնողներն այս միջամտությունն անցկացնելու համաձայնություն են տվել, սակայն հրաժարվել են լրատվամիջոցներին հայտնել իրենց անունները: Գիտնականը նաեւ հրաժարվել է հայտնել, թե աղջիկները եւ նրանց ծնողները որ քաղաքից են, եւ երբ է կատարվել այս ամբողջ աշխատանքը:

Արժի նշել, որ Հե Ջիանկվեյի ասածի գիտական հաստատում չի ստացվել, նրա գենետիկ մոդիֆիկացման արդյունքները չեն հրապարակվել որեւէ հեղինակավոր գիտական ամսագրում, որտեղ այն կկարողանային գնահատել մյուս փորձագետները:

Գիտնականն իր աշխատանքի մասին խոսել է Հոնկոնգում անցկացված գեների խմբագրման թեմայով միջազգային գիտաժողովում: Գիտնականն ավելի ուշ իր հայտարարությունը հաստատել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալության հետ հարցազրույցում: Նա հայատարարել է, որ ահռելի պատասխանատվություն է զգում, քանի որ ամբողջ գիտական հանրույթին օրինակ է ծառայում:

Նշենք, որ մարդու գենետիկ մոդիֆիկացումն արգվելված է աշխարհի շատ երկրներում, քանի որ այն գիտական եւ բարոյական տեսանկյունից ոչ էթիկական են համարում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է