4 խնդիր, որոնք կարող են առաջանալ քաղցր գազավորված ըմպելիքի պատճառով

1 դեկտեմբերի, 2018  17:12

Գազավորված եւ շաքար պարունակող այլ ըմպելիքների վնասի մասին շատ է խոսվել, սակայն դրանք, ինչպես նախկինում, տարածված են, հատկապես կրտսեր տարիքանին խմբերում: Մասնագետներն այս փաստով մտահոգված են եւ կոչ են անում ուշադրություն դարձնել հիմնական խնդիրներին, որ կարող են առաջանալ այս ըմպելիքների հետեւանքով:

  1. Գերհագեցում

Հեղուկ ածխաջրերը ավելի պակաս են հագեցնում, քան դրանց պինդ տեսակները, եւ այս էֆեկտը ակնհայտ նկատելի է քաղցր գազավորված ըմպելիքներ գործածելիս: Ըմպելիքները չեն հագեցնում եւ օրգանիզմին միայն դատարկ կալորիաներ են տալիս: Իսկ իսկապես կշտանալու համար, մարդը պետք է էլի ինչ-որ բան ուտի: Արդյունքը գերահագեցումն է եւ ավելորդ քաշի հավաքումը:

  1. Ատամների հիվանդություններ

Շաքարն ատամների համար անչափ վնասակար է, սակայն «առանց շաքարի» գազավորված ըմպելիքի ընտրությունը եւս խնդիրը չի լուծում, քանի որ, միեւնույն է, թթուներ է պարունակում, որոնք ատամի էմալը թուլացնում են:

Քաղցր գազավորված ըմպելիքներում պարունակվում է ֆոսֆորաթթու եւ լիմոնաթթու, որոնք 20 րոպեում էմալի վրա կործանարար ազդեցություն են ունենում: Այս նյութերի ներգործության հետեւանքով կարիեսի առաջացման վտանգը մեծանում է, հատկապես երեխաների եւ դեռահասների շրջանում, որոնց ատամներն ավելի խոցելի են:

  1. 2-րդ տիպի դիաբետ

Եթե դուք ամեն օր խմում եք 1-2 բանկա քաղցր գազավորված ըմպելիք, 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը 26 տոկոսով մեծանում է: Այս ըմպելիքներում բջջանյութի պակասը եւ շաքարի չափից ավելի շատ պարունակությունը արյան մեջ գլյուկոզայի մակարդակի ճողփյուն է առաջացնում: Եթե մարդը շարունակում է քաղցր ըմպելիքներ խմել՝ շաքարի մակարդակի անխուսափելի անկումը փոխհատուցելու համար, նրա մոտ ինսուլինի նկատմամբ ռեզիստենտություն է առաջանում:

  1. Սիրտ-անոթային հիվանդություններ

Emory University-ի հետազոտողները 2018 թվականի սկզբին կապ են հայտնաբերել քաղցր գազավորված ըմպելիքների եւ սրտի իշեմիկ հիվանդությունների հետեւանքով մահվան հավանականության մեծացման միջեւ: Ընդ որում՝ քաղցր ուտելիքը նման էֆեկտ չի առաջացնում (հավանաբար, այն պատճառով, որ նաեւ բջջանյութ է պարունակում). խոսքն այստեղ հատկապես ըմպելիքներին է վերաբերում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի