• Latest news

New York Post. Օդանավերում ջուրը բակտերիաներով «ապուր» է

4 դեկտեմբերի, 2018  16:19

Օդանավում խմելու ջուրը կարող է առողջության համար ամենեւին անվտանգ չլինել: Այս մասին նշված է Նյու Յորքի Սնունդի քաղաքականության կենտրոնի (Hunter College’s NYC Food Policy Center) զեկույցում, հայտնում է  New York Post-ը:

Փաստաթղթի համաձայն՝ օդանավերում ջրի համար ռեզերվուարները, հնարավոր է, անորակ սպասարկվեն, ինչը կարող է բերել թռիչքի ժամանակ ուղեւորներին առաջարկվող սուրճի կամ թեյի մեջ պոտենցիալ վնասակար բակտերիաների հայտնվելուն:

Հարցումն անցկացվել է ընդհանուր 11 ավիաընկերությունների շրջանում, ներառյալ JetBlue-ն եւ Delta-ն: Պարզվել է, որ ժամանակի դեֆիցիտի պատճառով վայրէջքից հետո օդանավի ռեզերվուարները չեն դատարկվում եւ չեն մաքրվում: Չնայած դրան, դրանք կրկին ջրով են լցվում:

Սակայն կա մի «բայց». ԱՄՆ-ում ավիաչվերթներում խմելու ջրի որակի գործող ստանդարտների համաձայն՝ ռեզերվուարները պետք է մաքրվեն տարեկան միայն 4 անգամ:

Delta եւ United ավիաընկերությունները հայտարարել են, որ ռեզերվուարների օզոնով բարձրտեխնոլոգիական ախտահանումը կատարվում եմ ամեն եռամսյակին:

Սակայն այս պատասխանը չի բավարարում NYC Food Policy Center-ի ներկայացուցիչներին:

Նրանք, ովքեր վախենում են թռիչքի ժամանակ խմելու ջրի մեջ առկա բակտերիաներով վարակվել, մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել օդանավում ըմպելիքների գործածումից: Արժի նաեւ հետն ունենալ ձեռքերի ախտահանման միջոցներ, որպեսզի նվազագույնի հասցվի թռիչքների ժամանակ ջրատարի ջրի հետ շփումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել