Ամեն տարի աշխարհում ճանապարհային պատահարների հետեւանքով զոհվում է 1,35 մլն մարդ. ԱՀԿ

7 դեկտեմբերի, 2018  17:27

Ամեն տարի աշխարհում ճանապարհային պատահարների հետեւանքով զոհվում է շուրջ 1,35 մլն մարդ: Այս մասին նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլոբալ ճանապարհային անվտանգության մասին նոր զեկույցում:

Փաստաթղում նշված է, որ յուրաքանչյուր 24 վայրկյանը մեկ ճանապարհային պատահարի հետեւանքով մեկ մարդ է զոհվում, ընդ որում՝ զոհերի ավելի քան քառորդ մասը հետիոտներն ու հեծանվորդներն են:

Առավել հաճախ մահվան ելքով ճանպարհային պատահարի զոհ են դառնում երեխաները եւ երիտասարդները (5-ից մինչեւ 29 տարեկան):

Փորձագետները շեշտում են, որ սա անթույլատրելի բարձր գին է հանուն փոխադրումների արագության:

ԱՀԿ-ն, միաժամանակ, նշում է ճանապարհային պատահարների հետեւանքով մահացության հետ կապված իրավիճակի որոշ կայունացման մասին՝ ելնելով բնակչության գլոբալ աճի տեմպերից եւ ավտոմեքենայացման մակարդակից:

ԱՀԿ զեկույցում ընդհանրացված է 178 երկրներում ճանպարհային երթեւեկության անվտանգության ոլորտում իրավիճակը՝ օգտագործելով 2016 թվականի ստանդարտացված հետազոտության տվյալները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի