• Latest news

Ամեոբայի հազվագյուտ տեսակը «կերել» է տարեց կնոջ ուղեղը (ֆոտո)

9 դեկտեմբերի, 2018  12:35
69-ամյա կինը կյանքով է հատուցել միայն այն պատճառով, որ սինուսային ինֆեկցիայի ժամանակ քթանցքերի լվացում է կատարել:

The Daily Mail-ը հայտնում է, որ կինը, ում անունը չի հրապարակվում, բժշկի խորհորդով մեկ ամիս քթանցքերի լվացում է կատարել neti pot հատուկ անոթով: Բայց դա կատարել է ոչ թե եռացրած, այլ զտված ջրով: Շուտով նրա քթին ցան է առաջացել, այնուհետեւ ժամանակի ընթացքում դադարել են գործել ձախ ձեռքն ու ոտքը:

Կինը չէր պատկերացնում, որ դրա պատճառը ամեոբայի հազվագյուտ տեսակն էր, որն ուղեղը տառացիորեն խժռում է:

Հիվանդը մի քանի անգամ դիմել է մաշկաբանի, դրանից բացի, նրան երեք անգամ բիոպսիա են կատարել: Մինչդեռ նրա վիճակը վատթարացել է, սկսվել են գիտակցության մթագնումներ

ՀՏ-ով պարզվել է, որ նրա ուղեղի մի հատվածը զգալիորեն վնասված է: Քանի որ նա տառապում էր կրծքագեղձի քաղցկեղով, բժիշկները կարծել են, թե ուղեղում մետաստազներ են զարգացել:

Նշանակված բուժումը չի օգնել, վնասվածքներն ընդգրկել են ուղեղի նոր հատվածներ: Վերջապես բժիշկներից մեկը ենթադրել է, որ կնոջ ուղեղում բնակություն է հաստատել Naegleria ամեոբան:

Սակայն ճիշտ ախտորոշումը չափից ավելի ուշ է կատարվել: Կինը շուտով կոմայի մեջ է հայտնվել, եւ մերձավորները որոշել են նրան անջատել կենսապահովման սարքից:

 

Source: The Daily Mail

Photo: Getty Images Sciense Photo Libra

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել