• Latest news

Ընդօրինակելու վատ օրինակ. Հոլիվուդյան աստղերի ամենախելահեղ սննդակարգերը

11 դեկտեմբերի, 2018  11:38

Աստղերը հանուն ֆիլմում դերերի հաճախ ստիպված են նիհարել, նրանցից շատերը դրա համար միջոցներ են օգտագործում, որոնք առողջության համար ամենեւին անվտանգ չեն:

Ներկայացնում ենք ամենախելահեղ սննդակարգերը, որոնց հետեւել են արեւմտյան աստղերը, եւ որոնցից հարկ է հեռու մնալ, եթե ցանկանում եք ձեր առողջությունը պահպանել:

Մեթյու Մաքկոնահի

Մեթյու Մաքկոնահին ստիպված էր չափից ավելի նիհարել հանուն «Գնորդների դալասյան ակումբ» ֆիլմում ՁԻԱՀ-ով հիվանդի դերակատարման: Ընդամենը 2 շաբաթում նա նիհարեց 20 կգ-ով: Ինչպե՞ս: Ամենաանառողջ կերպով՝ նա պարզապես քաղցած էր մնում: Իրեն թույլ էր տալիս ուտել միան ձկան ու բանջարեղենի փոքր չափաբաժիններ եւ մեծ քանակությամբ թեյ էր խմում: Հայտնի չէ, թե նրա առողջության վրա դա ինչպես է ազդել:

Էնն Հեթեուեյ

Էնն Հեթեուեյը արտակարգ նիհարեց հանուն «Թշվառները» ֆիլմում Ֆանտինայի դերի: Նա օրական գործածում էր ընդամենը 500 կալորիա, ինչի շնորհիվ ընդամենը 15 օրում 10 կգ-ով նիհարեց: Նրա սննդակարգի հիմքում ընդամենը 2 խնձոր էր եւ փոքր քանակությամբ սպիտակուցներ: Էննի բախտը բերել է, եթե այդ ընթացքում առողջական լուրջ խնդիրներ ձեռք չի բերել:

Էշթոն Քաթչեր

Էշթոն Քաթչերը մտել էր Սթիվ Ջոբսի դերի մեջ, ուստի հետեւում էր նույնիսկ նրա սնվելու ֆուտորիանական սկզբունքին. ուտում էր միայն մրգեր, ընկույզ եւ սերմեր: Սակայն այս ամենն առանց հետք թողնելու չանցավ. դերասանի մոտ ենթաստամոքսային գեղձի խնդիրներ են առաջացել, ու նա նույնիսկ ստիպված էր հիվանդանոցում բուժվել:

Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանն արդեն բազմիցս խիստ սննդակարգի է հետեւել: Բայց նրա ամենասիրելի սննդակարգը հատապտղայինն է. նախաճաշին եւ ճաշին նա միայն ելակ է ուտում, իսկ ձեռքի հետ ելակի սմուզի է խմում: Նման սննդակարգը բարձր թթվայնության պատճառով վնասակար է ատամների եւ ստամոքսի համար, իսկ օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ սպիտակուցներ եւ ճարպեր:

Բեյոնսե

Բեյոնսեն մեկ ամսում  նիհարել է հանուն «Երազանքի աղջիկը» ֆիլմում դերի: Նրան կտրականապես արգելվում էր ուտել, իսկ խմել կարող էր որքան ցանկանար: Երգչուհին եւ դերասանուհին ամեն օր խմում էր 1,5 լիտր հատուկ լիմոնադ, որի բաղադրության մեջ էին մտնում թխկու օշարակ, մեղր, կայենյան պղպեղ, կիտրոնի հյութ:

Այսպիսի «սնունդը» առողջության համար շատ վտանգավոր է, քանի որ օրգանիզմը չի ստանում սպիտակուցներ, ճարպեր եւ բջջանյութ: Դրանից բացի, լավ մարսողության համար հարկավոր է ծամել, ինչը «հեղուկ» սննդակարգերի դեպքում մարդիկ չեն անում:

Վիկտորյա Բեքհեմ

Վիկտորյա Բեքհեմը դստեր ծնվելուց հետո մտահղացավ «հինգ կույտի» սննդակարգը. Վիկտորյան օրվա ընթացքում ուտում է տարբեր մթերքների հինգ կույտ: Նա սննդակարգից բացառել էր նաեւ շաքարն ու աղը, սակայն երբեմն ծխահարված սաղմոն է համտեսում, ծովախեցգետին, չիլի կամ ընկույզ:

Սա, իհարկե, աշխարհում ամենավատ սննդակարգը չէ, սակայն եթե հանկարծ որոշեք դրան հետեւել, հիշեք՝ եթե ձեր օրգանիզմը չստանա բավարար քանակությամբ կալորիաներ, նյութափոխանակությունը կդանդաղի, իսկ օրգանզմը կսկսի պաշարել յուրաքանչյուր ավելորդ կալորիան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է