• Latest news

Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը հոսպիտալացվելուց հետո հացադուլը շարունակում է

11 դեկտեմբերի, 2018  12:23

Parallels Film Production-ի տնօրեն-ռեժիսոր Հովհաննես Գալստյանը հոսպիտալացվելուց հետո հացադուլը շարունակում է:

Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը նախօրեին ուշ երեկոյան հոսպիտալացվել է «Հերացու» 1-ին հիվանդանոցային համալիր: NEWS.am Medicine-ի հետ զրույցում Գալստյանի կինը՝ «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմի ռեժիսոր Մարինե Զաքարյանը նշեց, որ չնայած բժիշկների հրահանգներին, նա որոշել է հացադուլը շարունակել:

«Նրա ճնշումն է բարձրացել: Բժիշկներն ասացին, որ սա կարող է լինել քաղցից առաջացած սթրեսին առողջ օրգանիզմի ռեակցիա»,- ասաց նա:

Հովհաննես Գալստյանն, ընդհանուր առմամբ, հիվանդանոցում է անցկացրել մոտ 1 ժամ, որից հետո վերադարձել է հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի շենքի մոտ, որի մոտակայքում նա վրան է բացել եւ դեկտեմբերի 3-ից հացադուլ է անում:

«Զննումից հետո բժիշկներն ասացին, որ նրա օրգանիզմն առողջ է: Չնայած դրան, նրանք պնդում են, որ նա հացադուլը դադարեցնի: Սակայն ամուսինս վճռական է տրամադրված»,- ընդգծեց Զաքարյանը:

Հիշեցնենք, որ իր՝ «Խճճված զուգահեռներ» ֆիլմի համար Հովհաննես Գալստյանը  միջազգային կինոփառատոներում մի շարք պարգեւներ է ստացել, ինչպես նաեւ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ միջազգային դիստրիբյուտորական պայմանագիր է ստորագրել INSOMNIA World Sales-ի (Ֆրանսիա) հետ:

2018 թվականի վերջին լրանում է Parallels Film Production կինոընկերության «Տատիկիս վարսերը» ֆիլմի արտադրության միջազգային նախագծի հանդեպ ունեցած Հայաստանի Ազգային կինոկենտրոնի պարտավորությունների կատարման ժամկետը:

Գալստյանի հացադուլի պատճառն այն է, որ 2017 թվականի ապրիլին այդ ժամանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով նախագծի համար հատկացված գումարի մի մասը ժամանակավորապես փոխանցվել է Հայաստանի Ֆիլմ-կոմիսիոներին՝ նախարարության անհետաձգելի կարիքների համար, վերադարձնելու պայմանով:

Փողը չի վերադարձվել, ինչի հետեւանքով խափանվել են ֆիլմի արտադրության ծրագրերը, եւ ընկերությունը վնասներ է կրել: 2018 թվականին Հայաստանի Ազգային կինոկենտրոնը նոր Կանոնակարգ է հաստատել եւ օրենքի խախտմամբ անվավեր է ճանաչել ֆիլմի ֆինանսվորման մասին նախկին պարտավորությունը:

Ֆիլմի արտադրությունը կասեցվել է, իսկ միջազգային ներդրումները սառեցվել են: Parallels Film Production ընկերությանը հասցվել է ֆինանսական վնաս, նաեւ հեղինակությանը, որից հետո ընկերությունը դատական հայց է ներկայացրել Հայաստանի Ազգային կինոկենտրոնի դեմ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է