• Latest news

Ինչո՞վ կարող է վտանգավոր լինել մաքրող միջոցներով փոշին մաքրելը

13 դեկտեմբերի, 2018  12:48

Պարզվում է՝ մաքրության հանդեպ չափից ավելի ձգտումը մեծ թվով վտանգներ է պարունակում, իսկ մակերեւույթները հակաբակտերիալ մաքրող միջոցներով մաքրելը վատ գաղափար է: ԱՄՆ Հյուսիսարեւմտյան համալսարանի գիտնականները պարզել են, որ մաքրող միջոցների մեջ պարունակվող տրիկլոզանը փոշու մեջ ապրող միկրոօրգանիզմների մոտ հակաբիոտիկների նկատմամբ կայունություն է առաջացնում:

Մասնագետները վերլուծել են 42 մարզական կառույցներից վերցված նմուշները, որտեղ մարդիկ հաճախ են հպվում հատակին, ներքնակներին եւ գործիքներին, ինչպես նաեւ հակամանրէային անձեռոցիկներ են օգտագործում: Պարզվել է, որ մեծ քանակությամբ տրիկլոզան պարունակող նմուշներն ունեցել են հակաբիոտիկների նկատմամբ կայունության գենետիկ մարկերներ՝ գործողության նման մեխանիզմով:

Սա նշանակում է, որ եթե մարդը վարակվի այսպիսի բակտերիաներով, հակաբիոտիկների մեծ մասը նրան չեն կարողանա բուժել: Հենց այս պատճառով է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունն աշխարհում այդպիսի լուրջ խնդիր համարվում:

Տրիկլոզանը ախտահանման միջոցների մեջ էին հավելում մինչեւ 2017 թվականը, երբ ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի սանիտարական հսկողության վարչությունը (FDA) մարդու էնդոկրինային եւ վերարտադրողական համակարգին պոտենցիալ վնասի պատճառով արգելեց այս նյութի օգտագործումը հակաբակտերիալ օճառի արտադրության մեջ:

Սակայն մինչեւ հիմա տրիկլոզան է պարունակվում ատամի մածուկի եւ անձնական հիգիենայի այլ պարագաների մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել