• Latest news

Johnson & Johnson-ը տասնամյակներ թաքցրել է մանկական փոշու մեջ ասբեստի առկայությունը

15 դեկտեմբերի, 2018  18:50

Johnson & Johnson ընկերությունը տասնամյակներ շարունակ թաքցրել է մանկական փոշու (присыпка) մեջ ասբեստի առկայությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ ընկերությունն կարգավորող մարմիններից այդ տեղեկատվությունը թաքցրել է 1970-ականներից սկսած։ Միաժամանակ, այդ ընթացքում կատարված թեսթերում հաստատվել է առողջության համար վնասակար նյութի առկայությունը, ընդ որում՝ երբեմն «շատ բարձր խտությամբ»։

Reuters-ի հետաքննությունը վկայում է այն մասին, որ ասբեստը Johnson & Johnson-ի փոշու մեջ եղել է դեռեւս 1957-1958 թվականներին։

Ընկերությունն ինքը Johnson's Baby Powder փոշու մեջ ասբեստի հետքերը պարբերաբար գտել է մինչեւ 2000-ական թվականները։ Սակայն կեղծիքների միջոցով թաքցրել է ուսումնասիրությունների արդյունքները Սննդամթերքների եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկողության վարչությունից (FDA)։

Միաժամանակ, Johnson & Johnson-ի վերջին ժամանակներս արտադրած փոշին կարող է անվտանգ համարվել։

Johnson&Johnson-ը հանդես է եկել Reuters-ի կողմից իրականացված հետաքննության արդյունքների հերքմամբ։ Չնայած դրան՝ հրապարակումից հետո ընկերության շուկայական գինը ընկել է 39,8 մլրդ դոլարով։

Ընթացիկ տարվա օգոստոսին Միսսուրիի դատարանը հաստատել է ատենակալների որորշումն այն մասին, որ Johnson & Johnson-ը պետք է 4,69 մլրդ դոլար վճարի այն կանանց, որոնց մոտ ընկերության արտադրանքում ասբեստի առկայության պատճառով քաղցկեղային հիվանդություններ են առաջացել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել