• Latest news

Ինչու՞ չի կարելի քնել կոնտակտային լինզաներով. 3 հետաքրքիր դեպք

24 դեկտեմբերի, 2018  13:03

Annals of Emergency Medicine ամսագիրը մի քանի հետաքրքիր դեպք է հրապարակել, որոնք ապացուցում են, թե ինչու չի կարելի քնել լինզաներով եւ ինչ հետեւանքների կարող է հանգեցնել այս կանոնի անտեսումը:

Նկարագրված դեպքերից մեկում կարմրած աչքերով եւ տեսողության խանգարումով 34-ամյա տղամարդը հայտնել է, որ շաբաթը 3-4 գիշեր կոնտակտային լինզաներով  քնում եւ լողում է:

Նրան բուժում էին բակտերիալ եւ սնկային կերատիտից, բայց անարդյունք: Մասնագետները միայն  երկու ամիս անց նրա մոտ աչքի ինֆեկցիա են ախտորոշել, որն առաջանում է ջրամբարներում հանդիպող միաբջիջ Acanthamoeba keratitis ամեոբայից: Արդյունքում բուժումը վեց ամիս է տեւել, սակայն անգամ դրանից հետո հիվանդի տեսողությունն ամբողջությամբ հնարավոր չի եղել վերակագնել:

Մյուս դեպքում 57-ամյա  տղամարդու մոտ, որը երկու շաբաթվա ընթացքում նույն լինզաներն էր կրում եղջերաթաղանթի պատռվածք եւ բակտերիալ ինֆեկցիա էր ախտորոշվել:

Նրա աջ աչքի փրկության համար եղջերաթաղանթի փոխպատվաստում էր կատարվել:

59-ամյա տղամարդը աչքերում ուժեղ ցավ էր զգացել այն բանից հետո, երբ գիշերը որսի ժամանակ լինզա էր կրել: Հակաբակտերիալ կաթիլներով երկարատեւ բուժման ընթացքում նա լոգանք ընդունելիս ձախ աչքում «ճաք» էր զգացել: Նրա մոտ եղջերաթաղանթի խոց էր ախտորոշվել եւ եղջերաթաղանթի շտապ փոխպատվաստում էր պահաջվել:

Վիրահատությունից հետո տղամարդու տեսողությունը միայն մասամբ էր վերականգնվել:

Հոդվածում նշվում է նաեւ 17-ամյա աղջկա մասին, 34-ամյա կնոջ եւ 18-ամյա տղայի, որոնց մոտ լինզաներով քնելը բակտերիալ ինֆեկցիաների, եղջերաթաղանթի խոցի եւ սպիների առաջացման էր հանգեցրել:

Մասնագետները հիշեցնում են, որ կոնտակտային լինզաներն իրենց բնույթով անվնաս են, բայց դրանց սխալ օգտագործումը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել: Այպես, օրինակ՝ լիզնաներով չի կարելի քնել եւ լողալ, բացի այդ դրանք չի կարելի սահմանված պիտանելիության ժամկետից ավելի երկար կրել. այս բոլոր կանոնների խախտումը կարող է ինֆեկցիոն կերատիտի հանգեցնել՝ աչքի արտաքին թափանցիկ թաղանթի (եղջերաթաղանքի) վնասմանը:

Գիտնականները զգուշացնում են, որ կոնտակտային լինզաներով քնելը, անգամ հազվադեպ, կարող է ինֆեկցիոն կերատիտով վարակվելու վտանգը 6-8 անգամ բարձրացնել:

«Լինզաներով քնելը համարվում է դեռահասների եւ մեծահասկաների շրջանում ամենից շատ հանդիպող վտանգավոր քայլերից մեկը: Եթե դուք ցանկանում եք խուսափել ինֆեկցիայից եւ անհետաձգելի օգնության բաժանմունքում հայտնվելուց, ապա հարկավոր է աչքերի պատշաճ խնամքին հետեւել», –ասել է University of New-Mexico համալսարանից տեսության առաջատար հեղինակ Յոն Ֆեմլինգը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել