• Latest news

Երեւանի պոլիկլինիկաներում տոնական օրերին հերթապահություն կսահմանվի

24 դեկտեմբերի, 2018  16:23

Երեւանի բոլոր պոլիկլինիկաներում ամանորյա տոների ժամանակ հերթապահություն կսահմանվի. ամեն օր, այդ թվում՝ դեկտեմբերի 31-ին եւ հունվարի 1-ին առավոտյան 9-ից մինչեւ 14-ը պոլիկլինիկաներում կլինեն հերթապահ բժիշկներ, որոնց կարելի է դիմել գրիպի կամ ՍՇՎ կասկածելու դեպքում: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի՝ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Գրիպի եւ ՍՇՎ ախտանիշների դեպքում խորհուրդ է տրվում առաջին հերթին հենց պոլիկլինիկա դիմել, այլ ոչ հիվանդանոց. թերապեւտը կամ ընտանեկան բժիշկն անհրաժեշտության դեպքում հիվանդին ստացիոնար կուղարկի: Իսկ եթե հոսպիտալացման անհրաժեշտություն չկա, բուժում կնշանակի, ինչը կօգնի նվազեցնել հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը:

Լիանա Թորոսյանը հիշեցրեց, որ ամանորյա տոների ժամանակ գրիպի եւ ՍՇՎ տարածման վտանգը մեծանում է, քանի որ մարդիկ հաճախակի են միմյանց հյուր գնում:

«Եթե հիվանդ եք, հյուր մի գնացեք, աշխատեք այլ մարդկանց հետ ձեր շփումները սահմանափակել,- խորհուրդ տվեց մասնագետը: - Եթե հիվանդ վիճակում հյուր գնաք, ոչ միայն ձեր վիճակը կվատթարացնեք, այլեւ կվարակեք ձեր ազգականներին եւ ծանոթներին: Նրանց կարող եք շնորհավորել նաեւ առողջանալուց հետո»:

Այս սեզոնին գրիպով կամ ՍՇՎ-ով չվարակվելու համար մասնագետը խորհուրդ է տալիս աշխատել հիվանդ մարդկանց հետ չշփվել, հագնվել եղանակին համապատասխան, սենյակը հաճախ օդափոխել եւ ձեռքերը լվանալ: Այսպես կոչված, ռիսկի խմբի մեջ մտնող մարդկանց (նրանք են՝ երեխաները, հղիները, 65-ն անց մարդիկ, քրոնիկական հիվանդություններով մարդիկ) նաեւ խորհուրդ է տրվում գրիպի դեմ պատվաստվել. եթե պատվաստումից հետո նրանք անգամ հիվանդանան, ապա հիվանդության ընթացքն ավելի թեթեւ եւ առանց ծանր բարդությունների կլինի:

Իսկ եթե արդեն հիվանդացել եք, գրիպի եւ ՍՇՎ հետեւանքով բարդություններից խուսափելու համար ինքնաբուժմամբ մի զբաղվեք, դիմեք բնակավայրի պոլիկլինիկա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է