«Սուպերլիցքավորված» վիտամին А-ի հիման վրա դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել Ալցհեյմերի հիվանդության եւ դեմենցիայի այլ դրսեւորումների դեմ պայքարում: Այս մասին պատմում են University of Aberdeen и University of Durham-ի գիտնականները:
Օրգանիզմում քայքայլվելով՝ վիտամին A-ն վերածվում է ռետինաթթվի, որը շատ կարեւոր է նյարդային համակարգի նորմալ զարգացման համար: Փորձագետների խոսքով՝ A վիտամինի սինթետիկ տարբերակը կարող է արդյունավետ լինել Ալցհեյմերի, Պարկինսոնի, Լու Գերիգի (կողային ամիոտրոֆիկ սկլերոզի) եւ շարժական նեյրոնների հիվանդությունների դեպքում: Այժմ գիտկանաներն արդեն զբաղվում են այդ վիտամինի «սուպերլիցքավորված» սինթետիկ տարբերակի ուղղությամբ:
Ռետինաթթուն մասնակցում է աչքերի, ուղեղի ներսաղմնային զարգացմանը: Այն կարեւոր է նյարդերի աճի եւ վերականգնման համար, որոնք կարգավորում են զգացողությունները, շարժումները եւ ուղեղի ակտիվությունը: Իսկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունները կապված են հենց այդ նյարդերի վնասման հետ:
Փորձագետները հույս ունեն, որ ռետինաթթվի բարձր մակարդակը պետք է արգելակի նյարդերի ծերացման գործընթացը եւ ավելացնի նյարդային բջիջների քանակը:
Նշենք, որ A վիտամինի լավագույն աղբյուրներից մեկը բրյուսելյան կաղամբն է:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր