• Latest news

Գիտնականները գտել են մարդկանց լսողությունը վերադարձնելու միջոցը

29 դեկտեմբերի, 2018  18:26

Մարդու օրգանիզմը չի կարող վերականգնել կորցրած լսողությունը, սակայն բնության մեջ գոյություն ունի ռեգեներացիայի մեխանիզմ, որը կարող է թույլ տալ լուծել այդ խնդիրը։ Այդպիսի մեխանիզմն աշխատում է, օրինակ, թռչունների մոտ։ Գիտնականները վստահ են, որ այդ մեխանիզմի ընկալումը թույլ կտա վերականգնել նաեւ մարդկանց լսողությունը։

Հաճախ լսողության կորուստը ականջի մեջ զգայական մազմզուկների վնասման հետեւանք է։ Այդ մազմզուկներն ընկալում են վիբրացիան եւ փոխակերպում են դրանք ուղեղի համար հասկանալի էլեկտրական ազդանշանների։

Medical News Today-ը հայտնում է, որ գիտնականները գտել են ռեցեպտորների (աճի էպիդերմալ գործոն) խումբ, որոնց միջոցով կատարվում է ռեգեներացիան։ Աճի էպիդերմալ գործոնը ակտիվանում է սատարող բջիջների վրա, որոնք հետո նախաձեռնում են ականջի նոր զգայական բջիջների արտադրությունը։ Ուշադրության կենտրոնում է հայտնվել նաեւ հատուկ ERBB2 ռեցեպտորը, որը գտնվում է ականջախեցու բջիջներում։

Մասնագետները կարողացել են ակտիվացնել ERBB2-ը, ինչի հետեւանքով մեկնարկել է ականջախեցու բջիջների արտադրման գործընթացը։ Այնուհետեւ ցողունային բջիջները ականջի մեջ սկսել են վերածվել զգայական մազմզուկների։

Տեսականորեն այս մեթոդը կարող է վերադարձնել մարդու լսողությունը։ Սակայն մինչ մարդկանց վրա փորձարկելը, անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել այն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել