• Latest news

Յուղոտ սննդի սիրահարի լեղապարկից հանել են 2000 քար (ֆոտո)

17 հունվարի, 2019  13:02

Բժիշկները 2000 քար են հանել յողալի սննդի սիրահար մի կնոջ լեղապարկից: Բժիշկների կարծիքով, նրա լեղապարկի քարերն անառողջ ապրելակերպի արդյունք են:


Չինաստանի Գույան քաղաքի բնակչուհին հիվանդանոցում հայտնվեց որովայնում սուր ցավերից: Նրան հետազոտելուց հետո բժիշկները նկատեցին, որ նրա լեղապարկը չափերով մեծացել է: Դրանում նրանք բազմաթիվ քարեր հայտնաբերեցին, որոնց չափը մի քանի միլիմետրից մինչեւ 0,8 սմ է է կազմել:
Կինը պատմել է բժիշկներին, որ մի քանի տարիներշարունակ ինքնուրույն պայքարում էր որովայնի ցավերի դեմ: Ախտանիշները թեթեւացնելու համար նա դեղատնից դեղեր է վերցրել:
Բժիշկների կարծիքով, հիվանդը շատ անառողջ ապրելակերպ է վարել. նա քիչ ջուր է խմել, չի նախաճաշել, աշխատանք չունենալու պատճառով շատ ուշ է արթնացել, իսկ նրա հիմնական օրապահիկը եղել է ճարպային սնունդը եւ ֆասթֆուդը:


Բարեբախտաբար, յուղալի ուտեստների սիրահարի համար վիրահատությունն բարեհաջող է անցել. նրա լեղապարկից բոլոր քարերը հեռացվել են, եւ նրա վիճակը բարելավվում է:


Լեղապարկային քարերով հիվանդների 80% -ը չգիտի, որ նման քարեր ունեն. հիվանդությունը կարող է երկար իրեն զգացնել չտալ: Փորձագետները նախազգուշացնում են, որ նախաճաշի բացակայությունը համարվում է լեղաքարային հիվանդություննների զարգացման եւ ստամոքսում Helicobacter pylori-ի ակտիվացման ամենատարածված պատճառներից մեկը: Այն մարդկանց, որոնք չեն կարող ուտել առավոտյան կամ ուտելուց հետո ստամոքսի սուր ցավեր են ունենում, առաջարկվում է գաստրոէնտերոլոգիական հետազոտություն անցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել