Գիտնականները հայտնել են ուղեղի կոգնիտիվ գործառույթները բարելավելու պարզ եւ մատչելի միջոցի մասին:
Պարզվել է, որ ֆիզիկական ակտիվությունը բարենպաստ ազդեցություն է ունենում տարեց մարդկանց ուղեղի վրա: Այս մասին հայտնում է EurekAlert! –ը՝ վկայակոչելով Neurology ամսագրում ամերիկացի գիտնականների հետազոտությանը:
Ըստ մասնագետների դրական ազդեցություն ունեն նաեւ զբոսանքները, ինչպես նաեւ ամենօրյա տնային աշխատանքների կատարումը:
Հետազոտության մասնակցել է 454 կամավոր, որոնց մի մասը դեմենցիայից է տառապել: Նրանք բոլորը պետք է ֆիզիկական ուժի փորձարկում անցնեին:
Բացի այդ գնահատվել է 20 տարվա ընթացքում նրանց ուղեղի ակտիվության մակարդակը:
Յուրաքանչյուր կամավոր համաձայնել է մահից հետո իր ուղեղը հետազոտությունների համար նվիրաբերել:
Դեռ կենդանության ժամանակ փորձի մասնակիցները ձեռքի աքսելերոմետր էին ստացել, որը շուրջօրյա ռեժիմում վերահսկում էր նրանց ֆիզիկական ակտիվությունը: Պարզվել է, որ դանդաղաշարժ կենսակերպ վարողները ավելի հաճախ են տառապել տկարամտությունից եւ վատ են հանձնել հիշողության եւ մտածողության թեստերը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր