Համացանցում շարունակում է հանրահայտ դառնալ #10YearsChallenge թրենդը, երբ օգտատերերը հրապարակում են 2009 եւ 2019 թվականներին կատարված իրենց լուսանկարները: Բժիշկները որոշել են նորաձեւությունից հետ չմնալ եւ լուսանկարներ են կատարել, որոնք ակնհայտորեն ցուցադրում են հակաբիոտիկների նկատմամբ բակտերիաների կայունությունը:
Լուսանկարներում պատկերված են Պետրայի գավաթները՝ ծածկված բակտերիալ բիոթաղանթով, որոնց մեջ տեղադրված են հակաբիոտիկի հաբեր: Ի տարբերություն 2009 թվականի պատկերի, 2019 թվականին կատարված լուսանկարում երեւում է հակաբիոտիկի նկատմամբ արձագանքի փաստացի ամբողջական բացակայությունը:
«Սա միաժամանակ հանճարեղ է եւ աներեւակայելիորեն դեպրեսիվ»,- իր Twitter-յան էջում նշել է բրիտանացի բժիշկ Քեյթ Ֆլեվինը, որը տեղադրել է լուսանկարները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունն այսօր մարդության առողջության, պարենային անվտանգության եւ զարգացման համար առավել լուրջ սպառնալիքներից մեկն է:
Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը զարգանում է բակտերիաներ մոտ, այլ ոչ մարդկանց կամ կենդանիների: Այս բակտերիաները կարող են վարակել մարդկանց եւ կենդանիներին, եւ դրանց առաջացրած ինֆեկցիաներն ավելի դժվար է բուժել, քան այն բակտերիաների, որոնք նման կայունություն չունեն: Հակաբիոտիկների նկատմամբ կայունության հետեւանքն են բժշկական ծախսերի աճը, առավել երկարատեւ հոսպիտալացումները եւ մահացության աճը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր