• Latest news

Աֆրիկայում ճանապարհորդությունից հետո կնոջ գլխի մեջ բնակություն են հաստատել ճանճի թրթուրներ

24 հունվարի, 2019  18:25

Մեծ Բրիտանիայից 55-ամյա կնոջ համար, ում անունը չի հրապարակվում, Աֆրիկա ուղեւորությունն իսկական փորձության է շրջվել: The Daily Mail-ը հայտնում է, որ Ուգանդայում անցկացրած արձակուրդից վերադառնալուց հետո կնոջ մոտ ուժգին գլխացավեր են սկսվել եւ աչքերի շրջանում այտուցներ են հայտնվել:

Ճանապարհորդությունների սիրահարը դիմել է բժիշկների օգնությանը՝ նշելով, որ Աֆրիկայում այցելել է Կիբալե Ազգային արգելոցի արեւադարձային անտառ: Հետազոտությունից հետո բժիշկները նրա գլխի մաշկի տակ ճանճի երկու թրթուր են հայտնաբերել, որոնցից մեկին ստիպված էին  վիրաբուժական ճանապարհով հեռացնել, քանի որ այն գտնվում էր մազի աճի գծի վրա:

Միջատներն ուղարկվել են Լոնդոնի արեւադարձային բժշկության դպրոց, որտեղ պարզվել է, որ դրանք Cordylobia anthropophaga ճանճի թրթուրներ են: Դրանցով մարդու վարակումը չափազանց հազվադեպ է պատահում. վերջին անգամ համանման դեպք էր գրացվել 2015 թվականին: Դրանից բացի, եզակի են դեպքերը, երբ Cordylobia anthropophaga-ն իր «տեղակայման» վայր է ընտրում գլուխը: Դրանց առավել հաճախ կարելի է հայտնաբերել ոտքերի մեջ կամ որովայնային խոռոչի շրջանում:

Բժիշկների կարծիքով՝ ճանճի թրթուրներով վարակման պատճառը անզգուշությունն էր. Աֆրիկայում լինելով՝ կինը գլխի շուրջ սրբիչ էր փաթաթել, որը մինչ այդ կախված էր բացօթյա պայմաններում: Մասնագետները նշում են, որ ճանճերի ձվերը սովորաբար մարդու մարմին են անցնում հագուստի միջոցով:

55-ամյա անգլուհու վարակման դեպքը նկարագրվել է British Medical Journal Case Reports ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է