Ասպիրինի եւ իբուպրոֆենի պարբերաբար օգտագործումը զգալիորեն մեծացնում է գլխի եւ պարանոցի ուռուցքների ժամանակ կյանքի տեւողությունը: Այս մասին հայտնում են UC San Francisco-ի գիտնականները:
Նրանք անցկացրել են մի շարք ուսումնասիրություններ, որոնց արդյունքները ցույց են տվել, որ այդ ցավազրկող դեղերի օգտագործումը բարելավել է ուղեղի եւ պարանոցի ուռուցքներով հիվանդների կենսունակությունը։ Եվ դրանում, ըստ գիտնականների, մեծ դեր է խաղացել PIK3CA-ն՝ փոփոխված գենը․ հենց դրա վրա են ասպիրինն ու իբուպրոֆենն ազդում։
Կես տարվա ընթացքում ուսումնասիրվել են հիվանդների առողջության վրա ակնհայտ առավելությունները եւ բարենպաստ ազդեցությունները: E2 պրոստագլանդինի մոլեկուլները, որոնք պարունակում են ցավազրկողները, նվազեցնում են բորբոքումները եւ արգելափակում են ուռուցքների աճը:
Գիտնականների կարծիքով, ՆՀՊ-ները կարող են զգալիորեն նվազեցնել PIK3CA մուտացիայով մարդկանց մահացու դեպքերի տոկոսը: Հնարավոր է, որ մոտ ապագայում փորձագետները կսկսեն նոր մեթոդի կլինիկական փորձարկումները՝ այդ դեղերի օգտագործմամբ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր