• Latest news

Բնակավայրը եւ իմպոտենցիայի զարգացումը փոկապակցված են

4 փետրվարի, 2019  22:33

Պարզվում է՝ բնակության վայրն ուղղակիորեն կապված է էրեկտիլ դիսֆունկցիայի հետ: Գուանչժոուի համալսարանի գիտնականներին հաջողվել է պարզել, որ մայրուղիների մոտ բնակվելը բացասաբար է անդրադառնում տղամարդկանց առողջության վրա:

The Sun-ը հայտնում է, որ առնետների վրա կատարված փորձերը վկայում են այն մասին, որ ավտոմեքենաների արտաժայթքման գազերը նվազեցնում են արյան հոսքը սեռական օրգաններ՝ դրանով մեծացնելով էրեկտիլ դիսֆունկցիայի զարգացման հավանականությունը: Դրանից բացի, մշտապես աղտոտված օդ շնչող արուները սեքսի ժամանակ ավելի արագ են հոգնում, քանի որ արտաժայթքման գազերն ազդում են թոքերի ծավալի վրա:

Նշվում է, որ տղամարդկանց սեռական առողջության վրա արտաժայթքման գազերի ազդեցությունն առաջին անգամ է հայտնաբերվել:

Գիտական աշխատության արդյունքների վերաբերյալ հոդվածը հրապարակվել է Journal of Sexual Medicine ամսագրում:

Հոնկոնգի Չինական համալսարանի ավելի վաղ կատարած հետազոտության մեջ նշվում էր, որ օդի աղտոտվածության բարձր մակարդակով շրջաններում բնակվելը բացասաբար է ներգործում սերմնահեղուկի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել