Հակածխախոտային օրենքը գրված է դիլետանտական մակարդակով. փորձագետ

11 փետրվարի, 2019  14:01

Հակածխախոտային օրենքը գրվել է դիլետանտական մակարդակով, եւ դրա հիմքում ընկած են կոռուպցիոն ռիսկեր։ Այս մասին հայտարարել է առողջապահության կազմակերպիչ, բժիշկ ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանը փետրվարի 11-ի մամուլի ասուլիսում։

Փորձագետը ուշադրություն է հրավիրել օրինագծում առկա մի շարք խնդիրների վրա։ «Պարզ չէ, թե Ոստիկանության որ ստորաբաժանումն է հսկելու օրենքի կատարումը։ Չի գրված նաեւ, թե հատկապես ինչ կառույցներ են իրականացնելու համապատասխան մոնիթորինգը։ Այստեղ ակնհայտ է շահերի բախումը։ Արժե նաեւ հաշվի առնել, որ ցայժմ չի իրականացվում հանրային տրանսպորտի վարորդների ծխելու օրենսդրական արգելքի վերահսկողությունը»,- նշել է նա։

Գրիգորյանը նշել է, որ օրենքում, կոնկրետ թվերի մակարդակով, ցայտուն ներկայացված չէ ակտիվ կամ պասիվ ծխելու մակարդակի իջեցման սպասվող ցուցանիշը. «Օրինագիծը կարդալիս՝ մի շարք հարցեր են առաջանում։ Օրինակ, արդյո՞ք սեփական ավտոմեքենան կամ բնակարանը համարվում է փակ տարածք։ Ի վերջո, ո՞վ կարող է ինձ արգելել ծխել սեփական գրասենյակում։ Ինչո՞ւ չի արգելվում ծխել զինծառայության վայրերում եւ քրեակատարողական հիմնարկներում։

«Սա մատից ծծած օրենք է, եւ դրա հիմքում ընկած են կոռուպցիոն ռիսկեր»,- հավելել է նա։ Ինչպես նշվեց, ծխելու դեմ պայքարը սկսվում է ոչ թե արգելքներից, այլ ծխախոտ ձեռք բերելը դժվարացնելուց։

«Ավելի ճիշտ կլիներ խթանել առողջ ապրելակերպը։ Դա կարելի է անել, օրինակ, հարկային արտոնություններ մտցնելով այն ռեստորանների համար, որոնցում կարգելվի ծխելը։ Հասարակական սսնդի նման հաստատությունների թիվը կտրուկ կաճեր, քանի որ ռեստորանատերերն իրենք շահագրգռված կլինեին նման սահմանափակումներ մտցնելու մեջ։

Կարելի էր ներդնել նաեւ ծխելու դեմ պայքարի այլ մեխանիզմներ։ Օրինակ, մտցնել կրկնակի հարկ ծխախոտի ձեռնարկությունների համար, մի քանի անգամ բարձրացնել ծխախոտի արժեքը»,- նշել է Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է նարգիլեանոցների փակման հեռանկարներին, ապա դա նույնպես, նրա խոսքով, քննադատության չի դիմանում, քանի որ չծխող մարդիկ պարզապես չեն այցելում այդ հաստատություններ։

«Ես չեմ կարծում, թե  Հայաստանի առողջապահության նախարարության թիմը բաթողումներ չի տեսել այս օրենքում։ Այս օրենքը չի աշխատի։ Ես կողմնակից եմ ծխելու դեմ պայքարին, բայց պայքարը պետք է գրագետ վարվի։ Այս օրենքը գրված է դիլետանտական մակարդակով, եւ դրա ուժի մեջ մտնելուց հետո կգործեն երկակի ստանդարտներ։ Բացի այդ, օրենքում ներկայացված չէ ակտիվ և պասիվ ծխելու դեմ համարժեք պայքարի մասին։

Ինչո՞ւ ուշադրություն չդարձնել այլ ասպեկտների վրա եւս, որոնք բացասական ազդեցություն են գործում մարդու առողջության վրա։ Օրինակ, լեռնահանքային գործունեության վրա։ Արդյո՞ք ոչ նրա համար, որ առողջապահության նախարարի հայրը լեռնահանքային ոլորտի փորձագետ է»,- ընդգծել է Գրիգորյանը։

Իր կողմից՝ հոգեբան Միհրդատ Մադաթյանը նշել է, որ ծխողների 99 տոկոսը երազում է ծխելը թողնել, բայց դա դժվար գործ է, քանի որ ծխելը նաեւ կախվածության ձեւ է։ «Ծխողներին օգնության ձեռք մեկնելու եւ նրանց կործանարար սովորությունից ազատվել օգնելու փոխարեն մենք սկսում ենք պայքարել նրանց դեմ։ Այս հակածխախոտային օրենքը չի աշխատի։ Սա նման է ԱՄՆ-ում եւ ԽՍՀՄ-ում չոր օրենք մտցնելուն, ինչը չափազանց բացասական էֆեկտ ունեցավ եւ ստիպեց արդյունքում հրաժարվել այդ գաղափարից»,- ասաց նա։

Նրա կարծիքով՝ հարկ է պետական մակարդակով քարոզել առողջ ապրելակերպը, կազմակերպել տարբեր ընտանեկան սպորտային միջոցառումներ եւ այլն։

Հիշեցնենք, որ Հայաստանում, համաձայն «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքի, առաջարկվում է արգելել ծխախոտի, դրա անալոգների եւ փոխարինիչների (այդ թվում՝ նարգիլեի) օգտագործումը հանրային վայրերում (թանգարաններում, գրադարաններում, կինոթատրոններում եւ այլուր)։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի