• Latest news

5 հետաքրքիր փաստ՝ սիրո մասին

14 փետրվարի, 2019  21:25

Սիրո մասին շատ է գրվել եւ ասվել, սակայն այդ թեման երբեք չի կորցնում իր արդիականությունը՝ ե՛ւ բանաստեղծները, ե՛ւ գիտնականները մինչ օրս փորձում են հասկանալ, թի ինչ զգացմունք է դա եւ ինչպես է ծագում։

Այսօր Սուրբ Վալենտինի օրը ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սիրո մասին մի քանի հետաքրքիր գիտական փաստեր։

        1․ Ամեն ինչում հորմոններն են մեղավոր

Սիրահարված մարդու օրգանիզմում արտադրվում է մեծ քանակությամբ դոֆամին՝ հաճույքի հորմոն։ Նույն այդ հորմոնը արտադրվում է այն մարդկանց մոտ, ովքեր կախվածություն ունեն թմրանյութերից, խաղերից եւ այլ բաներից։

«Փորում թիթեռների» զգացողությունը, որ հայտնվում է շատ սիրահարվածների մոտ, նորադրենալին՝ սթրեսի հորմոնի գործողության արդյունք է։

Իսկ ահա օկսիտոցին հորմոնը պատասխանատու է հարաբերություններում քնքշության եւ միմյանց հետ կապվածության զգացողության համար։ Համարվում է․ որ դրա արտադրությունն ուժեղանում է օրգազմից հետո։

       2․ Սեռական հակումների համար գեներն են պատասխանատու

Երկու մարդկանց սեռական հակումի համար պատասխանատու է հիստոհամատեղության կոմպլեքսը՝ մենք զուգընկերոջը գնահատում եւ ընտրում ենք ոչ թե արտաքինի եւ նույնիսկ ոչ ունեցվածքի, այլ ինչ-որ անտեսանելի եւ մեր ԴՆԹ-ի խորքերում թաքնված բանի համար։

Իսկ արտադրվո՞ւմ են արդյոք մարդկանց մոտ ֆերոմոններ, որոնք իբր պատասխանատու են հակումների համար, առայժմ ոչ ոք ասել չի կարող։

      3․ Սերը փոխում է օրգանիզմի աշխատանքը

Սիրահարված տղամարդկանց գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղեւի հատվածը, որ պատասխանատու է տեսողության համար, ակտիվանում է։ Ստացվում է, որ արտահայտությունը, թե «տղամարդն աչքերով է սիրում», գիտական հիմքեր ունի։

Իսկ սիրահարված կանանց մոտ առավել ակտիվ է աշխատում ուղեղի այն հատվածը, որը կապված է հիշողության հետ, ինչի շնորհիվ կանայք ավելի լավ են հիշում հարաբերությունների հետ կապված իրադարձություններն ու ամսաթվերը։

        4․ Սերը լավագույն ցավազրկողն է

Օկսիտոցին հորմոնը, որ արտադրվում է սիրահարվածների մոտ, իրականում աշխատում է որպես բավական արդյունավետ ցավազրկող։ Այդ հորմոնը արտադրվում է ոչ միայն զուգընկերոջ կողքին գտնվելիս, այլեւ նրա լուսանկարին նայելիս։ Ոչ փոքրաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ այդ հորմոնը, ինչպես եւ սիրահարների գրկախառնությունները, որոնց ժամանակ այն արտադրվում է, օգնում են հաղթահարել ցավը։

         5․ Մարդը կարող է սիրահարվել ընդամենը չորս րոպեում

Ընդամենը չորս րոպեում մարդը կարող է սիրահարվել։ Սիրահարվել նրան կարող են ստիպել մարմնի ազդանշանները, ձայնի տեմբրն ու տեմպը։

Հոգեբան Արթուր Արոնը նաեւ վստահեցնում է, որ սիրահարվելու համար բավարար է 36 հարցն ու աչքերի մեջ 4 րոպե նայելը։ Նա նույնիսկ ոչ մեծ փորձ է կատարել, որպեսզի ապացուցի դա, եւ արդյունքում նախկինում միմյանց հետ անծանոթ մարդկանց մեծ մասի մոտ մտերիմ հարաբերություններ են ձեւավորվել, իսկ երկու զույգեր ամուսնացել են։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել